Sun, 7 December
2.1 C
Yerevan
USD: 381.50 RUB: 4.97 EUR: 444.45 GEL: 141.26 GBP: 508.81

Daily Archives: Dec 17, 2012

Հայաստանի 1020 տնային տնտեսությունների հիփոթեքի պահանջարկը կազմել է մոտ 350 մլն դոլար. Ameria–ի հետազոտություն

Հայաստանի հիփոթեքային վարկերի համախառն պահանջարկը, 1020 տնային տնտեսությունների շրջանում անցկացված հարցման արդյունքներով, կազմում է մոտ 350 մլն դոլար, հայտնեց Ameria խորհրդատվական ընկերության տնօրեն Տիգրան Ջրբաշյանը` ներկայացնելով Զարգացման ֆրանսիական գործակալության և հայկական Ազգային հիփոթեքային ընկերության հիփոթեքային վարկավորման համատեղ նախագծի շրջանակներում անցկացված ուսումնասիրության արդյունքները։

Հայաստանի առևտրային բանկերի չաշխատող ակտիվների մասնաբաժինը 4.42% է կազմում

Հայաստանի` չաշխատող և բանկերից դուրս գրված ռեզիդենտ ակտիվների բաժնեմասը 2012 թվականի հոկտեմբերին կազմել է 4.42 տոկոս, ինչը 0.19 տ.կ.–ով պակաս է սեպտեմբերի ցուցանիշից, նշվում է Հայաստանի Կենտրոնական բանկի կայքում։

Հայաստանում ոսկու գինը նվազել է

Հայաստանի ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը ներկայացրել է թանկարժեք մետաղների գները ընթացիկ շաբաթվա համար:

NASDAQ OMX Արմենիայում դեկտեմբերի 17-ին ԱՄՆ դոլարով և եվրոյով գործարքներ չեն իրականացվել

NASDAQ OMX Արմենիայում դեկտեմբերի 17-ին ԱՄՆ դոլարով և եվրոյով գործարքներ չեն իրականացվել, վկայում են NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի ներկայացրած տվյալները:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը գործարկել է առաջին քարտային կայքը Հայաստանի բանկային ոլորտում

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը գործարկել է առաջին քարտային կայքը Հայաստանի բանկային ոլորտում` www.cards.acba.am հասցեով:

ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ դեկտեմբերի 17-ին 407,34 դրամ է կազմել

Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, որը ձևավորվել է Հայաստանի արժութային շուկայում դեկտեմբերի 17-ին, դեկտեմբերի 14-ի ցուցանիշի համեմատ ավելացել է 0,74 կետով և կազմել է 407,34 դրամ, տեղեկացնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը:

2012թ.-ի երրորդ եռամսյակում ՀՀ ԿԲ համակարգով իրականացված անկանխիկ վճարումների ծավալը 47% աճել է՝ կազմելով 2383 մլրդ դրամ

2012 թ.-ի երրորդ եռամսյակում ՀՀ տարածքում Կենտրոնական բանկի վճարային համակարգերով իրականացված վճարումների ծավալը կազմել է շուրջ 105,5 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 33,8 մլրդ դրամով, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ-ն նախատեսում է 2013թ.-ին մինչև 105,2 մլրդ դրամի չափով վարկային պորտֆելի աճ ապահովել

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ-ն նախատեսում է 2013թ.-ին 17 տոկոսով կամ 35,9 մլն դրամով վարկային պորտֆելի աճ ապահովել` մինչև 105,2 մլրդ դրամ, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից:

Մետաղների շուկա. ոսկու և պղնձի գրավչության նվազման ռիսկերը ԱՄՆ-ից են բխում

Նախորդ շաբաթ ոսկու գնանշումները շարունակեցին ճնշման տակ մնալ, այսպես կոչված, «բյուջետային ճեղքվածքի»` հաջորդ տարվա սկզբից գործողության մեջ մտնող ծախսերի կրճատման և հարկերի բարձրացման միջոցառումների շարքի վերաբերյալ ԱՄՆ-ի օրենսդիրների միջև շարունակվող վեճերի ֆոնին: Ներդրողների տրամադրությունը վատացրեց նաև ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բոների հայտարարությունը, որ նախագահ Բարաք Օբամայի բյուջետային առաջարկները հավասարակշռված չեն, և որ Սպիտակ տունը կարծես ցանկանում է դանդաղ կերպով տնտեսությունը «ֆիկսալային ճեղքվածքի» հասցնել:

NASDAQ OMX Արմենիայում նախորդ շաբաթ ԱՄՆ դոլարով իրականացված գործարքների ծավալը $14,26 մլն է կազմել

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ընթացիկ տարվա դեկտեմբերի 10-14–ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով իրականացված առքուվաճառքի գործարքների ընդհանուր ծավալը նվազել է 28,3 տոկոսով և կազմել ավելի քան 14,26 մլն դոլար, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $96,7 մլն

Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $96,7 մլն՝ մեկ դոլարի դիմաց 406,02 դրամ միջին կշռված փոխարժեքով, հաղորդեցին ԿԲ մամուլի ծառայությունից: