Daily Archives: Jan 18, 2013

NASDAQ OMX Արմենիայում հունվարի 18-ին ԱՄՆ դոլարով և եվրոյով գործարքներ չեն իրականացվել

NASDAQ OMX Արմենիայում հունվարի 18-ին ԱՄՆ դոլարով և եվրոյով գործարքներ չեն իրականացվել, վկայում են NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի ներկայացրած տվյալները:

Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հունվարի 18–ին 406,54 դրամ է կազմել

Հայաստանի արտարժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական արժեքը հունվարի 18–ի արդյունքներով, հունվարի 17–ի ցուցանիշի համեմատ, աճել է 0,24 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 406,54 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

HSBC-ն լրացուցիչ 15 մլն դոլար Է հատկացրել կարիքավոր երեխաների ապագան բարելավելու համար, որից 155 հազար դոլարը` Հայաստանում

HSBC-ն լրացուցիչ 15 մլն դոլար Է հատկացրել 250 հազ. կարիքավոր երեխաների ապագան բարելավելու համար, որից 155 հազար դոլարը` Հայաստանում, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին HSBC Բանկ Հայաստանի մամուլի ծառայությունից։

Հայաստանի բանկերի չտեղաբաշխված շահույթը 2012թ.–ին աճել է 14,66%–ով` կազմելով 42,5 մլրդ դրամ

ՀՀ բանկերի չտեղաբաշխված շահույթը 2012 թվականի արդյունքներով կազմել է շուրջ 42,5 մլրդ դրամ՝ 2011 թվականին գրանցված ավելի քան 37,1 մլրդ դրամի դիմաց` ավելանալով 14,66 տոկոսով։

Անելիք Բանկը հայտարարում է Հայաստանում «Հասանելի» նոր բանկային գործիքի ներդրման մասին

Անելիք Բանկը հայտարարում է Հայաստանում «Հասանելի» նոր բանկային գործիքի ներդրման մասին։

ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է «Մավաս գրուպ» ՍՊԸ–ի նախագիծը

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ–ն տրամադրել է ֆինանսավորում «Մավաս գրուպ» ՍՊԸ–ին, տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից:

ԱՄՆ բորսաներն աճ են գրանցել աշխատանքի և նորակառույց տների շուկայի տվյալների ֆոնին

Ամերիկյան ֆոնդային ցուցիչները հինգշաբթի աճել են գործազրկության և անշարժ գույքի դրական վիճակագրական տվյալների շնորհիվ, վկայում են բորսաների տվյալները, գրում է Փրայմը։

ԱԽՏ բորասները բացվել են աճով

Ասիական–խաղաղօվկիանոսյան հարթակի առանցքային ֆոնդային հարթակներն ուրբաթ` հունվարի 18–ի առուվաճառքները բացել են աճով` առավելապես ճապոնական իենի փոխարժեքի թուլացման ֆոնին, ինչը ձեռնտու է տարածաշրջանի խոշորագույն տնտեսության արտահանողներին, վկայում են բորսաների տվյալները, գրում է Փրայմը։

Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարները վերահաստատել են, որ երկու երկրների հարաբերություններում գոյություն չունեն անլուծելի խնդիրներ

Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Մայա Փանջիկիձեն` հունվարի 17-ին կայացած հանդիպման ընթացքում գոհունակությամբ վերահաստատեցին, որ երկու երկրների հարաբերություններում գոյություն չունեն խնդիրներ, կան հարցեր, որոնք համատեղ ջանքերով դրական լուծում են ստանում: