Mon, 14 July
23.1 C
Yerevan
USD: 383.74 RUB: 4.93 EUR: 450.05 GEL: 141.25 GBP: 521.81

Daily Archives: Mar 1, 2013

Հայաստանում 2013 թվականի փետրվարին գնանկում է գրանցվել 0,4% մակարդակում

Հայաստանում 2013 թվականի փետրվարին, նախորդ ամսվա համեմատ, 0,4% գնանկում է գրանցվել, հայտնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:

Հայաստանի տնային տնտեսությունների արտարժութային ավանդների ծավալը 2013թ.–ի հունվարի վերջին կազմել է 451,7 մլրդ դրամ

Հայաստանի առևտրային բանկերի կողմից ներգրավված տնային տնտեսությունների արտարժութային ավանդների ծավալը 2013 թվականի հունվարի վերջին կազմել է 451,7 մլրդ դրամ` 2012թ.–ի դեկտեմբերի վերջին գրանցված ցուցանիշի համեմատ ավելանալով 2,4 տոկոսով: Այդ մասին հրապարակված է Հայաստանի Կենտրոնական բանկի կայքում:

Հնդկաստանում կստեղծվի առաջին բանկը, որի հաճախորդները միայն կանայք կլինեն

Հնդկաստանի կառավարությունը ծրագրում է ստեղծել առաջին բանկը, որի հաճախորդներ կարող են դառնալ միայն կանայք։ Ինչպես հայտնում է Russia Today հեռուստաալիքը, այդ մասին հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Պալանիապան Չիդամբարամը` ելույթ ունենալով 2013-2014 թվականների բյուջետային ծախսերի վերաբերյալ զեկույցով, գրում է banki.ru–ն։

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը մեկնարկում է գովազդային ակցիա՝ ուղղված նոր և առկա հաճախորդներին

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանն իր մեկամսյա գովազդային ակցիայի շրջանակներում հաճախորդներին առաջարկում է օգտվել մի շարք առավելություններից և զեղչված սակագներից՝ սպառողական վարկերի և կրեդիտ քարտերի համար:

ԱՄՆ բորսաներն առուվաճառքներն ավարտել են բացասական ցուցանիշներով

Ամերիկյան ֆոնդային ցուցիչները ձմռան վերջին առուվաճառքներն ավարտել են «կարմիր» գոտում` ոչ միանշանակ վիճակագրական տվյալների ֆոնին, վկայում են բորսաների տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։