Wed, 18 February
6.1 C
Yerevan
USD: 376.83 RUB: 4.91 EUR: 446.28 GEL: 140.74 GBP: 512.34

Daily Archives: Mar 5, 2013

2013թ.–ին աշխարհի ամենահարուստ հայը Սամվել Կարապետյանն է. Forbes

Հայկական ծագումով ռուսաստանցի ձեռներեց, «Տաշիր» խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը Forbes հանդեսի վարկածով տիեզերքի ամենահարուստ մարդկանց ամենամյա վարկանիշում 2013թ.–ին զբաղեցրել է 353–րդ տեղը։

Հայաստանում մարտի 5–ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը 410,50 դրամ է կազմել

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում մարտի 5–ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը մեկ դոլարի դիմաց 410,50 դրամ է կազմել:

Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը մարտի 5–ին 410,60 դրամ է կազմել

Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական արժեքը մարտի 5–ի արդյունքներով, մարտի 4–ի ցուցանիշի համեմատ, կրճատվել է 0,07 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 410,60 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Հունաստանի բանկերը, ամենայն հավանականությամբ, ապրիլին 7.2 մլրդ եվրո վարկ կստանան ՖԿԵՀ–ից

ԵՄ–ի կողմից հավանության արժանացած վարկը, որն ուղղված կլինի Հունաստանի բանկերի վերակապիտալիզացիային, ամենայն հավանականությամբ կտրամադրվի ապրիլին, ասուլիսի ժամանակ ասել է Ֆինանսական կայունության եվրոպական հիմնադրամի ղեկավար Կլաուս Ռեգլինգը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

ՀՀ առևտրային բանկերի կողմից ռեզիդենտ տնտեսության մեջ արված վարկային ներդրումները հունվարին ավելացել են 0,6%-ով՝ գերազանցելով 1 525,7 մլրդ դրամը

Հայաստանի առևտրային բանկերի կողմից ռեզիդենտ տնտեսություն ուղղված վարկերը 2013թ.-ի հունվարին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, ավելացել են 0,6 տոկոսով և հունվարի 31-ի դրությամբ կազմել են ավելի քան 1 525,7 մլրդ դրամ, ներկայացված է ՀՀ ԿԲ կայքում:

ԿԲ-ն դրամի կտրուկ արժեզրկումը կանխելու նպատակով դոլարային ինտերվենցիա է իրականացրել. թերթ

Նախօրեին ՀՀ ֆոնդային բորսայում մեկ դոլարի միջին կշռված գինը գործարքների ընթացքում կազմել է 411 դրամ 42 լումա, բայց փակման գինը՝ 410 դրամ 75 լումա: Կարելի է պնդել, որ ՀՀ կենտրոնական բանկը միջամտություն է իրականացրել, գրում է «Հայկական ժամանակ» թերթը։

Հայաստանի ԿԲ–ն 1 մլրդ 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր է տեղաբաշխել

Մարտի 4-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT5203314 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Հայաստան. արժույթի շուկայի տեսությունը փետրվարի 25–ից մարտի 1–ն ընկած ժամանակահատվածի համար

Նախորդ շաբաթ NASDAQ OMX Armenia ֆոնդային բորսայում ԱՄՆ դոլարի միջին կշռված արժեքն աճել է 0.42 տոկոսով` մինչև 410.69 դրամ։ Շաբաթվա առուվաճառքների ծավալը կազմել է 12.70 մլն դոլար, ինչը երեք անգամ շատ է, քան նախորդ շաբաթ։ Առքուվաճառքների ծավալի այդպիսի կտրուկ աճը պայմանավորված է նախորդ շաբաթվա համեմատության ցածր բազայով։