Sun, 7 December
1.1 C
Yerevan
USD: 381.50 RUB: 4.97 EUR: 444.45 GEL: 141.26 GBP: 508.81

Daily Archives: Mar 21, 2013

Հայաստանում մարտի 21–ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը 419,18 դրամ է կազմել

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում մարտի 21–ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը մեկ դոլարի դիմաց 419,18 դրամ է կազմել

Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը մարտի 21–ին 417,95 դրամ է կազմել

Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը մարտի 21–ին, մարտի 20–ի համեմատ, աճել է1,14 կետով և կազմել է 417,95 դրամ` մեկ դոլարի դիմաց։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Հայաստանում հավանաբար կվերացվեն ԱՊՊԱ կտրոնները

ՀՀ ԱԺ–ն առաջին ընթերցմամբ քննարկում է «Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքի ուղղումների և լրացումների փաթեթը և ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենսգիրքը, որոնցով, մասնավորապես, նախատեսվում է 2014թ.–ի հունվարի 1–ից վերացնել ավտոմեքենաների դիմապակիների վրա փակցվող ԱՊՊԱ կտրոնների առկայության պահանջը։

ԴՊՀ ղեկավար Բերնանկեն հայտարարել է, որ մտադիր է թողնել պաշտոնը

Դաշնային պահուստային համակարգի նախագահ Բեն Բերնանկեն լրագրողների հետ զրույցում ասել է, որ անհրաժեշտություն չի տեսնում մնալ ԴՊՀ ղեկավարի պաշտոնում այնքան ժամանակ, քանի դեռ չեն փակվել քանակական մեղմացման (QE) ծրագրերը, հայտնում է Банки.ру–ն` հղում անելով Bloomberg գործակալությանը։

Կիպրոսի բորսան հինգշաբթի և ուրբաթ փակ կլինի

Կիպրոսի ֆոնդային բորսայի ղեկավարությունը որոշել է մինչև շաբաթվա վերջ երկարաձգել առուվաճառք անցկացնելու արգելքը, որը սահմանվել էր մարտի 19-ին, ասվում է առևտրային հարթակի պաշտոնական կայքում, գրում է Փրայմը։

Կիպրոսի իշխանությունները կպաշտպանեն օտարերկրյա ավանդները, խոստանում է երկրի ԿԲ–ն

Կիպրոսյան բանկերում օտարկերկրյա ավանդատուների դեպոզիտները պաշտպանված կլինեն, հայտարարել է Կիպրոսի Կենտրոնական բանկի փոխնախագահ Եվդոկիմոս Քսենոփոնտոսը նախագահ Նիկոս Անասատասիադիսի հետ խորհրդակցությունից հետո։ Նա լավատեսորեն է խոսել ապագայի մասին` չնայած ոչ բարենպաստ իրավիճակին, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով կիպրոսյան լրատվական գործակալությանը։

Եվրախմբի ղեկավարը չի մերժել Կիպրոսի` տնտեսությունը փրկելու նոր նախաձեռնությունը

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը չորեքշաբթի երեկոյան Եվրախմբի ղեկավար Յերուն Դեյսելբլումի հետ հեռախոսազրույցում շարադրել է տնտեսության փրկության նոր ծրագիրը։ Դեյսելբլումը չի մերժել այն, հինգշաբթի առավոտյան հայտարարել է Կիպրոսի հաղորդակցությունների նախարար Տասոս Միցոպուլոսը` Mega հեռուստաալիքին տված հարցազրույցում, հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով ՌԻԱ Նովոստիին։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը Բուենոս Այրեսի «սև շուկայում» նոր ռեկորդ է սահմանել

Ամերիկյան դոլարի փոխարժեքը Բուենոս Այրեսի չորեքշաբթի նոր ռեկորդ է սահմանել և կազմել է մեկ դոլարի դիմաց 8.75 արգենտինյան պեսո, ինչը գրեթե երկու անգամ շատ է, քան 2011 թվականի հոկտեմբերին, երբ կառավարությունն արժույթի ազատ շրջանառության առաջին սահմանափակումներ էր հայտարարել։ Միաժամանակ, վերջին երկու օրերին փոխարժեքն աճել է ավելի քան 10 տոկոսով, նշում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով տեղական ԶԼՄ–ներին։

ԱՄՆ ԴՊՀ որոշումների ֆոնին ԱԽՏ բորսաները աճ են գրանցել

Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակները հինգշաբթի` մարտի 21–ին կայացած առուվաճառքները բացել են աճով։ Պատճառը ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) որոշումն է` տոկոսադրույքը թողնել պատմական ցածր մակարդակում և շարունակել երկրի տնտեսությունը խթանելու միջոցների կիրառումը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ռուսների ավանդները Կիպրոսի բանկերում կազմում են մինչև 10.2 միլիոն եվրո

Կիպրոսի բանկերում ռուսներին պատկանող ավանդների ծավալը կարելի է գնահատել 4.943 միլիարդից մինչև 10.225 միլիարդ եվրո միջակայքում` կախված հաշվարկային համակարգից, հայտարարել է երկրի ԿԲ ղեկավար Պանիկոս Դիմիտրիադիսը, հաղորդում է Փրայմը։