Sun, 19 January
-5.9 C
Yerevan
USD: 398.94 RUB: 3.89 EUR: 410.95 GEL: 140.52 GBP: 486.63
spot_img

Ամենօրյա արխիվներ. Apr 18, 2013

Հայաստանի ՀՆԱ–ում պետբյուջեի փոքր մասնաբաժինը սահմանափակում է ակտիվ տնտեսական քաղաքականության հնարավորությունը. Աղանբեգյան

Հայաստանի ՀՆԱ–ում պետբյուջեի փոքր մասնաբաժինը սահմանափակում է իշխանությունների կողմից ակտիվ տնտեսական քաղաքականություն վարելու հնարավորությունը, կարծում է ՌԴ նախագահին առընթեր Ժողտնտեսության և պետական ծառայության ռուսական ակադեմիայի տնտեսական տեսության և քաղաքականության ամբիոնի վարիչ Աբել Աղանբեգյանը։

Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքն ապրիլի 18–ին 416,57 դրամ է կազմել

Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական արժեքն ապրիլի 18–ի արդյունքներով, ապրիլի 17–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0,08 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 416,57 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

ՀՀ պետբյուջեն 2012 թվականին կատարվել է 59,9 մլրդ դրամ պակասուրդով

ՀՀ պետբյուջեն 2012 թվականին կատարվել է 59,9 մլրդ դրամ պակասուրդով, հինգշաբթի կառավարության նիստին ներկայացնելով 2012 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը` ասաց ֆինանսերի նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանը։

Մոտ 10 մլրդ դոլար ընդհանուր կապիտալ ունեցող վեց հայերն ընդգրկվել են Forbes–ի կազմած վարկանիշում

Հայազգի վեց ձեռնարկատերեր` Սամվել Կարապետյանը, Դանիլ Խաչատուրովը, Նիկոլայ և Սերգեյ Սարկիսով եղբայրները, Ալբերտ Ավդոլյանը և Ռուբեն Վարդանյանը, ընդգրկվել են Forbes ամսագրի կազմած` 2013 թ.–ին Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների վարկանիշում։

Բլեր. «ՌԴ–ին բաց տնտեսություն է պետք ֆինանսական ռիսկերի դեմ պայքարելու համար»

Պետական կառավարման և սոցիալական հատվածի արդիականացումը, մրցակցության ապահովումը և բիզնես վարելու կանոնների ստեղծումը կօգնեն Ռուսաստանին լուծել աշխարհում առաջացած ֆինանսական ռիսկերն ու սպառնալիքները, կարծում է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը։

ԲՌԻԿՍ բանկը 2015 թվականից շուտ չի ստեղծվի. ՌԴ ֆինանսների փոխնախարար

ԲՌԻԿՍ բանկի ստեղծումը կտևի ոչ պակաս, քան մեկուկես տարի, զարգացման նոր բանկը կստեղծվի ոչ շուտ, քան 2015 թվականին, լրագրողներին է հայտնել ՌԴ Ֆինանսների նախարարի տեղակալ Սերգեյ Ստորչակը, գրում է ՌԻԱ Նովոստին։

ՀՀ բանկային համակարգի համախառն պարտավորությունները 1-ին եռամսյակում աճել են 7,17%–ով` մինչև 2 145,1 մլրդ դրամ

Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր պարտավորությունները 2013 թվականի մարտի 31–ի դրությամբ կազմել են 2 145,1 մլրդ դրամ` տարեսկզբի համեմատ ավելանալով 7,17 տոկոսով։

ՎՏԲ-Հայաստան Բանկը դիմել է իրավապահ մարմիններին հանցագործության կատարման մեջ ներգրավված անձանց պատասխանատվության ենթարկելու համար

2011 թվականի հոկտեմբերից ՎՏԲ-Հայաստան Բանկն երկրի բնակչությանն է առաջարկում ապառիկ վարկավորման ծառայություններ (ֆիզիկական անձանց վարկավորում` ապառիկ տարբերակով կենցաղային իրեր ձեռք բերելու համար), և այդ նախագծի շրջանակներում մինչ օրս Բանկը կնքել է պայմանագրեր Հայաստանի տարածքում գործունեություն ծավալող և, մասնավորապես, համակարգչային և կենցաղային տեխնիկայի վաճառքով զբաղվող բազմաթիվ ընկերությունների հետ:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի ընդհանուր ակտիվները 2013թ.–ի 1-ին եռամսյակում ավելացել են 15%–ով և 123,4 մլրդ դրամ կազմել

2013թ. 1-ին եռամսյակում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն արձանագրել է հիմնական ցուցանիշների աճ` 2012թ. միևնույն ժամանակահատվածի համեմատ:

Արարատբանկը 7 մլն դոլար վարկային ռեսուրս է ներգրավել Սևծովյան առևտրի և զարգացման բանկից

Արարատբանկը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի (ՍԱԶԲ) հետ ստորագրել է 7 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր, տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից:

ԱՄՆ բորսաները 0,9-1,8% են կորցրել կորպորացիաների հաշվետվություններ հետևանքով

Ամերիկյան ֆոնդային հարթակները չորեքշաբթի փակվել են 0.9-1.8 տոկոսանոց նվազմամբ` կորպորատիվ լուրերից ներդրողների հիասթափությունների ֆոնին, վկայում են բորսաների տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.