Daily Archives: May 2, 2013

ԵԿԲ–ն հավատում է 2013թ.–ի երկրորդ կեսին եվրագոտու տնտեսության կայունացմանը

Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) նախկինի պես տարվա երկրորդ կեսին եվրագոտու տնտեսության իրավիճակի բարելավման հույս ունի, գրում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով «ՌԻԱ Նովոստիին»։

Հայաստանում մայիսի 2–ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը 414,52 դրամ է կազմել

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում մայիսի 2–ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը մեկ դոլարի դիմաց 414,52 դրամ է կազմել:

Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը մայիսի 2–ին 411,50 դրամ է կազմել

Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական արժեքը մայիսի 2–ի արդյունքներով, ապրիլի 30–ի ցուցանիշի համեմատ, աճել է 0,52 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 411,50 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Ֆրանսիական Proparco ֆինանսական կազմակերպությունը Հայաստանում ներկայացուցչություն կբացի

Հինգշաբթի կայացած նիստի ժամանակ ՀՀ կառավարությունը հաստատել է երկրում Proparco ֆինանսական զարգացման ֆրանսիական գործակալության (Investment and Promotion Company for Economic Cooperation) ներկայացուցչության բացման մասին Ֆրանսիայի կառավարության հետ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ առաջարկը։

Կառավարությունը պետք է խստորեն վերահսկի օֆշորային ձեռնարկությունների գործունեությունը Հայաստանում

Հայաստանի կառավարությունը խստորեն պետք է վերահսկի Հայաստանում ներդրումներ իրականացնող և ապրանքների արտահանմամբ ու իրացմամբ զբաղվող օֆշորային ձեռնարկությունների գործունեությունը, կառավարության նիստի ընթացքում հայտնեց վարչապետ Տիգրան Սարգսյանը։

ՀՀ ԱԺ–ն հավանություն է տվել Արտահանման վարկավորման ապահովագրության գործակալության ստեղծմանը

Հայաստանի ազգային ժողովը հինգշաբթի նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ հավանություն է տվել «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքի լրացումներին, որոնք ենթադրում են ապահովագրական ընկերությունների ստեղծում` պետության մասնակցությամբ։

Visa–ի զուտ շահույթը նվազել է և 1.27 մլրդ դոլար կազմել

Visa–ի զուտ շահույթը ֆինանսական տարվա երկրորդ եռամսյակում նվազել է 2 տոկոսով և կազմել է 1.27 մլրդ դոլար։ Այս մասին ասվում է ընկերության հաղորդագրությունում։