Daily Archives: May 7, 2013

Հայաստանում մայիսի 7–ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը 415,00 դրամ է կազմել

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում մայիսի 7–ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը մեկ դոլարի դիմաց 415,00 դրամ է կազմել:

Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը մայիսի 7–ին 415,17 դրամ է կազմել

Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական արժեքը մայիսի 7–ի արդյունքներով, մայիսի 6–ի ցուցանիշի համեմատ, աճել է 0,22 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 415,17 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը:

Հայաստանի ֆինանսական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը 2013թ.–ի փետրվարին աճել է 17%–ով` կազմելով 330,3 հազար դրամ

Հայաստանի տնտեսության ամենաբարձր վարձատրվող հատվածում` ֆինանսական և ապահովագրական ոլորտներում, միջին ամսական անվանական աշխատավարձը 2013թ.–ի փետրվարին, 2012թ.–ի փետրվարի համեմատ, աճել է 17 տոկոսով` կազմելով 330 337 դրամ, տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը։

ՀՀ առևտրային բանկերի հաճախորդների թիվը 2013թ.–ի փետրվարին աճել է 17,9%–ով` գերազանցելով 1,64 միլիոնը

Հայաստանի բանկային համակարգից օգտվող անձանց թիվը 2013թ.–ի փետրվարին կազմել է 1 643 589 ` 2012թ.–ի փետրվարի համեմատ ավելանալով 17,9 տոկոսով։ Այդ մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից։

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է 2013 թվականի առաջին եռամսյակի «Հայաստանի բանկեր» տեղեկագիրը

«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը հրապարակել է 2013թ.–ի առաջին եռամսյակի «Հայաստանի բանկեր» եռամսյակային տեղեկագիրը։

COMEX–ում ոսկու գինը չհասավ 1470 դոլարի

Նյու Յորքի COMEX բորսայում 2013 թվականի մայիսի 6–ին կայացած առուվաճառքի արդյունքում ոսկու գինը չհասավ մեկ դոլարի դիմաց 1470 դոլարի` մեկ օրում բարձրանալով 0.3 տոկոսով։ Ոսկու մեկ տրոյական ունցիան այդ օրը թանկացել է 3.8 դոլարով, իսկ ակտիվ ֆյուչերսի (հունիս) պաշտոնական գինը կազմել է 1468 դոլար` մեկ ունցիայի դիմաց։

ԱՄՀ–ն նշում է, որ Հունաստանում առաջընթաց է զգացվում տնտեսական բարեփոխման հարցում

Հունաստանն առաջընթաց է գրանցել բյուջետային պակասուրդի և մրցունակության բարձրացման հարցում, սակայն տնտեսությունը վերականգնելու համար դեռ պետք է կառուցվածքային բարեփոխումներ իրականացնի, ասվում է Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակության կազմած զեկույցում։

Բրիտանական օֆշորային գոտիները համաձայնել են ներկայացնել իրենց բանկերում հաշիվ ունեցողների անունները

Բրիտանական անդրծովյան գոտիները համաձայնել են որոշ տեղեկություններ ներկայացնել իրենց բանկերում հաշիվներ ունեցողների վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Միացյալ Թագավորության Գանձապետարանը, տեղեկացնում է Բի–բի–սին։