Daily Archives: May 13, 2013

«ԱՀԸ» ՎՎԿ ՓԲԸ-ի անվանական զեղչատոկոսային պարտատոմսերը թույլատրվել են առևտրի ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի ազատ շուկայի հարթակում

«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի անվանական զեղչատոկոսային պարտատոմսերը թույլատրվել են առևտրի ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի ազատ շուկայի հարթակում և ընդգրկվել են Cbond շուկայում, ինչպես նաև թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:

NASDAQ OMX Արմենիայում մայիսի 13–ին դոլարով և եվրոյով գործարք չի կատարվել

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ընթացիկ տարվա մայիսի 13–ին դոլարով և եվրոյով գործարք չի կատարվել, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին NASDAQ OMX Արմենիայից:

Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը մայիսի 13–ին 415,81 դրամ է կազմել

Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական արժեքը մայիսի 13–ի արդյունքներով, մայիսի 8–ի ցուցանիշի համեմատ, աճել է 0,56 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 415,81 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն ընդլայնում է «ANELIK BANK BOOM ENERGY VISA CLASSIC» քարտի քարտապանների համար առավելությունների ծրագիրը

«Անելիք Բանկ» ՓԲԸ–ի թողարկած «ANELIK BANK BOOM ENERGY VISA CLASSIC» քարտի քարտապաններին զեղչեր և առավելություններ տրամադրող ակումբների և ժամանցային վայրերի շրջանակն ընդլայնվել է` ընդգրկելով նոր ակումբներ և հետաքրքիր ժամանցի վայրեր, տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից:

Հայաստանում ոսկու գինը նվազել է

ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը ներկայացրել է ընթացիկ շաբաթվա թանկարժեք մետաղի գները։

Հայաստանի ԿԲ–ն մայիսի 13-ին 1,41 մլրդ դրամի ՊԿՊ է տեղաբաշխել

Մայիսի 13-ին տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT39102148 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Վահան Վարդանյանը լքում է Մոսկվայի բորսան

Մոսկվայի բորսայի տեղեկատվական տեխնոլոգիաների կառավարիչ-տնօրեն և կառավարման անդամ Վահան Վարդանյանը մայիսի 15–ին լքում է բորսան` աշխատանքային պայմանագրի ավարտի կապակցությամբ, ինչպես հաղորդում է Банки.ру–ն, այդ մասին «Փրայմին» տեղեկացրել է բորսայի ներկայացուցիչը։

Հայկական դրամի իրական արդյունավետ փոխարժեքը 2013թ.–ի մարտին ավելացել է 0,3%–ով

Արտարժույթի նկատմամբ հայկական դրամի իրական արդյունավետ փոխարժեքը 2013թ.–ի մարտին, 2013թ.–ի փետրվարի համեմատ, ավելացել է 0,3 տոկոսով, տեղեկացվում է 2013թ.–ի մարտի ՀՀ ԿԲ տեղեկատվական ամենամսյա տեղեկագրում։

Մետաղների շուկա. ոսկին և պղինձը տարբեր ուղղություններով են վաճառվել

Նախորդ հինգ առևտրային օրերի ընթացքում ոսկու գները կրկին չկարողացան կայուն դինամիկա ցուցադրել։ Միաժամանակ շատ ժամանակ դրանք վաճառվեցին ներդրողների զուսպ ակտիվության ֆոնի միջակայքում` հաշվի առնելով, որ ուրբաթ` մայիսի 3–ին, հրապարակված ԱՄՆ–ի աշխատանքի շուկայի անսպասելիորեն առավել ուժեղ տվյալները զգալի չափով ուժեղացրեցին ԱՄՆ ԴՊՀ խթանող միջոցների տևողության և ինտենսիվության վերաբերյալ մտավախությունները։ Շուկայում տվյալ ակտիվի հիմնական ինտրիգը նախկինի պես այն է, թե արդյոք ամերիկյան կարգավորիչը կդիմի՞ ակտիվների գնման ընթացիկ ծրագրի փոփոխմանը։

Առևտրային բանկերի ռեպո համաձայնագրերի ծավալը Հայաստանում 2013 թ.–ին կազմել է 36,9 մլրդ դրամ` ավելանալով 19,5%–ով

Հայաստանի առևտրային բանկերի ռեպո համաձայնագրերի ծավալը 2013 թվականին կազմել է 36,9 մլրդ դրամ` 2012 թվականի ցուցանիշի համեմատ ավելանալով 19,5 տոկոսով։

Հայաստան կատարված մասնավոր փոխանցումները 2013թ.–ի մարտին աճել են 52,2%–ով` կազմելով 157,3 մլն դոլար

Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով 2013 թ.-ի մարտին ստացվել է ոչ առևտրային բնույթի ավելի քան 157,3 մլն դոլարի միջոց` 2013թ.–ի փետրվարի համեմատ ավելանալով 52,2 տոկոսով, տեղեկացնում է ՀՀ ԿԲ կայքը։

ՀՀ բանկերի կողմից ոսկով իրականացված գործառնությունները 2013թ.–ի I եռամսյակում կազմել են 2 380,4 մլն դրամ` ավելանալով 55,9%–ով

Հայաստանի առևտրային բանկերի կողմից ոսկով իրականացված գործառնությունները (թանկարժեք մետաղներով ավանդներ, թանկարժեք մետաղների ստանդարտացված ձուլակտորներ և հուշամեդալներ) 2013թ.–ի առաջին եռամսյակում կազմել են 2 380,4 մլն դրամ` 2012թ.–ի առաջին եռամսյակի ցուցանիշի համեմատ ավելանալով 55,9 տոկոսով։