Daily Archives: May 14, 2013

Երևանում մեկնարկել է «Վերանայված հիմնարար սկզբունքներ և Բազել III» թեմայով տարածաշրջանային եռօրյա սեմինար-խոհրդակցությունը

Երևանում մեկնարկել է «Վերանայված հիմնարար սկզբունքներ և Բազել III» թեմայով տարածաշրջանային եռօրյա սեմինար-խոհրդակցությունը, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։

ՀՀ ԿԲ–ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8.0%:

2013 թ. մայիսի 14-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8.0%, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին հանրապետության ԿԲ մամուլի ծառայությունից։

Հայաստանում մայիսի 14–ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը 416,50 դրամ է կազմել

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում մայիսի 14-ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը մեկ դոլարի դիմաց 416,50 դրամ է կազմել:

Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը մայիսի 14–ին 416,56 դրամ է կազմել

Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական արժեքը մայիսի 14–ի արդյունքներով, մայիսի 13–ի ցուցանիշի համեմատ, աճել է 0,75 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 416,56 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

ՀԲՄ ղեկավար. «Հայաստանում բնակչության ֆինանսական գրագիտության խնդիր կա»

«Հայաստանում բնակչության ֆինանսական գրագիտության մեծ խնդիր կա»,– երեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի բանկերի միության ղեկավար Աշոտ Օսիպյանը։

«ԱՆԵԼԻՔ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն համալրել է իր ավանդների տեսականին ևս մեկ ավանդատեսակով` «ՇԱՀԱՎԵՏ»

«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն ֆիզիկական անձանց համար նախատեսված ծառայությունների փաթեթի ընդլայնման քաղաքականության շրջանակներում իր հաճախորդներին առաջարկում է նոր ավանդատեսակ` «ՇԱՀԱՎԵՏ»:

Ֆինանսաբանկային ոլորտն ակտիվ լուսաբանելու համար «ԱՌԿԱ» գործակալությունը պարգևատրվել է ՀԲՄ պատվոգրով

Հայաստանի բանկերի միությունը երեքշաբթի պատվոգիր է հանձնել «ԱՌԿԱ» լրատվական գործակալությանը` երկրի տնտեսական և ֆինանսավարկային հատվածների զարգացումներն ակտիվ լուսաբանելու համար։

Եվրոպացի առաջնորդները տարակարծիք են «բանկային միության» լիազորությունների հարցում

Եվրոպայի կենտրոնական բանկի անդամ Յորգ Ասմուսենը կոչ է անում եվրոպացի քաղաքական գործիչներին հաջորդ տարի լրամշակել եվրագոտու բանկային համակարգի վերահսկման սխեման, հաղորդում է Reuters–ը։

ESM–ն Կիպրոսին ֆինանսական օգնության առաջին տրանշն է փոխանցել

Եվրոպական կայունացնող մեխանիզմը (ESM) հաստատել է Կիպրոսին 3 մլրդ եվրո ընդհանուր գումարի ֆինանսական առաջին տրանշի տրամադրման մասին տեղեկությունը։ Այս մասին նշվում է հիմնադրամի պաշտոնական հաղորդագրության մեջ։

Գերմանիայի տնտեսությունը վերակենդանանում է. այն լիովին պետք է կայունանա 2013 թ.–ի վերջին

Գերմանական տնտեսությունը վերականգնել է աճի միտումը 2013 թվականի առաջին եռամսյակում և պետք է ամբողջովին ամրապնդվի 2013 թվականի վերջին, ասվում է երկրի Էկոնոմիկայի նախարարության զեկույցում։