Sat, 17 January
-4.9 C
Yerevan
USD: 379.99 RUB: 4.88 EUR: 441.32 GEL: 141.01 GBP: 509.41

Daily Archives: Jun 19, 2013

Երրորդ շաբաթն անընդմեջ Ռուսաստանում գնաճը պահպանվում է 0,1% կետում

Երրորդ շաբաթն անընդմեջ Ռուսաստանում գնաճը պահպանվում է 0,1% կետում, հունիսի 1-ից 17-ը հասել է 0.3 տոկոսի, ինչը բավականին ցածր մակարդակ է մայիսյան կտրուկ թռիչքից հետո, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ռուսաստանի վիճակագրության ծառայությանը։

Դ. Պեսկով. «Վաղաժամ է խոսել ռուբլու վճռական արժեզրկման մասին»

Վաղաժամ է խոսել ռուբլու վճռական արժեզրկման մասին, կարծում է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ինչպես տեղեկացնում է РБК–ն, վերջինն այս կարծիքն է հայտնել Սանկտ Պետերբուրգում լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը հունիսի 19–ին 409,88 դրամ է կազմել

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում հունիսի 19-ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական արժեքը մեկ դոլարի դիմաց 409,88 դրամ է կազմել:

Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հունիսի 19–ին 410,96 դրամ է կազմել

Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական արժեքը հունիսի 19-ի արդյունքներով, հունիսի 18–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 1,55 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 410,96 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

ՎԶԵԲ բանկային կրթության ծրագրի արդյունքում ավելի քան 1.5 մլն դոլարի 5,7 հազար բանկային հաշիվներ են բացվել

Ավելի քան 5.722 հաճախորդներ 1.5 մլն ԱՄՆ դոլարի չափով բանկային հաշիվ են բացել Հայաստանի այն 5 բանկերից մեկում, որոնք մասնակցում են ֆինանսական կրթության ծրագրին, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղրոդեցին ՎԶԵԲ–ի մամուլի ծառայությունից։

ՀՀ առևտրային բանկերի կողմից տրված հիփոթեքային վարկերի ծավալը ապրիլի վերջին կազմել է շուրջ 130,2 մլրդ դրամ

ՀՀ առևտրային բանկերի կողմից տրված հիփոթեքային վարկերի ծավալը 2013թ.-ի ապրիլի վերջին կազմել է մոտ 130,2 մլրդ դրամ՝ մարտի համեմատ կրճատվելով 0,2 տոկոսով, տեղեկացվում է Հայաստանի Կենտրոնական բանկի 2013թ.–ի ապրիլի տեղեկատուում։։

ՎՏԲ-Հայաստան Բանկը միացել է «AVERS» միջազգային դրամական փոխանցումների համակարգին

ՎՏԲ-Հայաստան Բանկը միացել է «AVERS» միջազգային դրամական փոխանցումների համակարգին, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։

Հայաստանի ՎԿ–ների կողմից գյուղատնտեսության վարկավորման ծավալն ավելացել է 2,9%–ով` հասնելով 35,8 մլրդ դրամի

Հայաստանի վարկային կազմակերպությունները 2013 թվականի ապրիլի վերջի դրությամբ գյուղատնտեսությանը մոտ 35,8 մլրդ դրամի վարկ են տրամադրել, ինչը մարտի վերջի ցուցանիշից շատ է 2,9 տոկոսով, տեղեկանում ենք Հայաստանի Կենտրոնական բանկի ամենամսյա տեղեկատուից։

Հայկական դրամի իրական արդյունավետ փոխարժեքը 2013թ.–ի ապրիլին ավելացել է 0,1%-ով

Արտարժույթի նկատմամբ հայկական դրամի իրական արդյունավետ փոխարժեքը 2013թ.–ի ապրիլին, 2013թ.–ի մարտի համեմատ, ավելացել է 0,1 տոկոսով, տեղեկացվում է 2013թ.–ի ապրիլի ՀՀ ԿԲ տեղեկատվական ամենամսյա տեղեկագրում։