Sun, 7 December
3.1 C
Yerevan
USD: 381.50 RUB: 4.97 EUR: 444.45 GEL: 141.26 GBP: 508.81

Daily Archives: Jul 13, 2013

NASDAQ OMX Արմենիայում հուլիսի 13–ին դոլարով և եվրոյով գործարք չի կատարվել

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ընթացիկ տարվա հուլիսի 13–ին դոլարով և եվրոյով գործարք չի կատարվել, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայից:

Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հուլիսի 13–ին 409,93 դրամ է կազմել

Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հուլիսի 13-ի արդյունքներով, հուլիսի 12–ի ցուցանիշի համեմատ, աճել է 0,15 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 409,93 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

«Բոնուս–մալուս» համակարգը Հայաստանում. բարեխիղճ վարորդները ստանում են զեղչեր, իսկ անբարեխիղճ վարորդները ստիպված են վճարել

Հայաստանում 2013թ.–ի հունվարի 1–ից մեկնարկել է «բոնուս–մալուս» համակարգի ներմուծման գործընթացը, որը փոխում է ԱՊՊԱ–ի ապահովագրական մրցանակի չափը` կախված վարորդների ապահովագրական պատմությունից և էապես անդրադառնում է ապահովագրական դեպքերի թվի նվազման վրա։

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն «Eqvilibria» միջազգային ակումբի քարտեր է առաջարկում VIP-հաճախորդներին

VIP հաճախորդների համար գործող «Priority» փաթեթը համալրվեց ևս մեկ ծառայությամբ. Առաջին անգամ Հայաստանում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն VIP-հաճախորդներին «Eqvilibria» միջազգային ակումբի քարտեր է առաջարկում, տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից:

ԱՄՀ նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս Կանն ընդգրկվել է ՌԶՀԲ–ի դիտորդական խորհրդում

«Ռոսնեֆտի» կողմից վերահսկվող Ռեգիոնների զարգացման համառուսական բանկի դիտորդական խորհրդի նոր անդամ է դարձել Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար, Parnasse խորհրդատվական ընկերության կարգադիչ Դոմինիկ Ստրոս Կանը, հայտնում է Банки. ру պորտալը` վկայակոչելով «Փրայմին»։

Հայտնի են դարձել ACBA Sհopping Zone ծրագրի հերթական խաղարկության հաղթողների անունները

Հուլիսի 12-ին ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի «Արմենիա» մասնաճյուղում կայացավ ACBA Sհopping Zone ծրագրի շրջանակներում նախատեսված հերթական խաղարկությունը:

ԱՄՆ բորսաներն աճել են JP Morgan–ի և Wells Fargo–ի հաշվետվությունների ֆոնին

Ամերիկյան բորսաների ցուցիչներն ուրբաթ աճ են գրանցել JP Morgan և Wells Fargo բանկերի հաշվետվությունների հրապարակման ֆոնին, սական աճը սահմանափակված էր ոչ միանշանակ վիճակագրությամբ և United Parcel Service փոստային ծառայության` շահույթի կանխատեսման նվազման վերաբերյալ տեղեկությամբ, վկայում են բորսաների տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Հայաստան կատարված մասնավոր փոխանցումները 2013թ.–ի մայիսին աճել են 6,5%–ով` կազմելով 140,5 մլն դոլար

Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով 2013 թ.-ի մայիսին ստացվել է ոչ առևտրային բնույթի ավելի քան 140,49 մլն դոլարի միջոց` 2012թ.–ի մայիսի համեմատ ավելանալով 6,5 տոկոսով, տեղեկացնում ենք ՀՀ ԿԲ կայքից։