Wed, 25 June
21.1 C
Yerevan
USD: 385.62 RUB: 4.93 EUR: 447.28 GEL: 141.59 GBP: 524.83

Monthly Archives: September, 2013

Ոսկու գինը Հայաստանում նվազել է 1.5 %–ով` մեկ գրամի դիմաց կազմելով 15936.04 դրամ

Հայաստանում ոսկու գինը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է 1.5 տոկոսով կամ մեկ գրամի դիմաց 67.35 դրամով` սեպտեմբերի 30–ին մեկ գրամի դիմաց կազմելով 15936.04 դրամ։

Հայաստանի ֆինանսական համակարգը տարածաշրջանում ամենակայուն համակարգերից մեկն է. ԿԲ

Հայաստանի ֆինանսական համակարգն այսօր ամենակայուն համակարգերից մեկն է տարածաշրջանում, և այդ մասին ամեն կերպ պետք է իրազեկել բնակչությանը, կարծում է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը։

Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը սեպտեմբերի 30–ին 405,75 դրամ է կազմել

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում սեպտեմբերի 30–ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական արժեքը մեկ դոլարի դիմաց 405,75 դրամ է կազմել:

Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը սեպտեմբերի 30–ին 405,29 դրամ է կազմել

Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը սեպտեմբերի 30–ի արդյունքներով, սեպտեմբերի 28–ի ցուցանիշի համեմատ աճել է 0,23 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 405,29 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը

Լոնդոնում ոսկու գինը գերազանցել է շաբաթվա առավելագույն նիշը` հաստատվելով ավելի քան 1335 դոլար/ունցիա մակարդակում

Լոնդոնի թանկարժեք մետաղների կանխիկ շուկայում առավոտյան ֆիքսինգի (AM Fixing) նկատմամբ ոսկու spot արժեքը գերազանցել է իր առավելագույն նիշը` գրանցվելով 1335 դոլար/ունցիայից բարձր մակարդակում։ Լոնդոնում այսօր ոսկու AM Fixing–ի գինն աճել է 1,1 տոկոսով և պաշտոնապես կազմել 1335,75 դոլար/ունցիա, հաղորդում է РБК–ն։

Հայաստանում փողի զանգվածի ծավալն օգոստոսին ավելացել է 0.95%–ով և 1 425.6 մլրդ դրամ կազմել

Փողի զանգվածի ծավալը Հայաստանում 2013թ.-ի օգոստոսի վերջին, հունիսի համեմատ, աճել է 0.95%–ով և կազմել է ավելի քան 1 425.6 մլրդ դրամ։

ՀՀ ԿԲ–ն հայտարարում է «Իմ Ֆինանսների միամսյակ» ծրագրի մեկնարկի մասին

ՀՀ ԿԲ–ն հայտարարում է «Իմ Ֆինանսների միամսյակ» ծրագրի մեկնարկի մասին, որի նպատակն է բնակչության ուշադրությունն ուղղել անձնական ֆինանսների «ճիշտ» կառավարմանը։

Մետաղների շուկա. ոսկին թանկացել է, ուշադրության կենտրոնում են ԱՄՆ–ի մակրոտվյալները

Սեպտեմբերի 23–27–ն ընկած ժամանակահատվածում ոսկին ընդհանուր առմամբ վաճառվել է աճով, սակայն հստակ ուղղված տրենդ այդպես էլ չհաջողվեց ձևավորել։ Միաժամանակ խոշորագույն համաշխարհային տնտեսությունից ստացված խառը մակրոտնտեսական վիճակագրությունը և ԱՄՆ դոլարի պակաս վստահ դիրքերը նույնպես նպաստեցին դեղին մետաղի գրավչության բարձրացմանը։ Արդյունքում` ոսկու արժեքը նախորդ շաբաթ բարձրացավ 0,50 տոկոսով` հասնելով մեկ տրոյական ունցիայի դիմաց 1336,34 ԱՄՆ դոլարի։

Հայաստանում փողի բազան օգոստոսին ավելացել է 1,1%–ով և կազմել է 733,1 մլրդ դրամ

Հայաստանում փողի բազան 2013 թվականի օգոստոսի արդյունքներով, հուլիսի համեմատ ավելացել է 1,1%–ով և կազմել է շուրջ 733,1 մլրդ դրամ։ Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԱՎԾ–ից` ՀՀ ԿԲ նախնական տվյալների հիման վրա, ԿԲ–ից դուրս կանխիկ գումարն օգոստոսի վերջին կազմել է ավելի քան 410,5 մլրդ դրամ` հուլիսի ավելի քան 415,2 մլրդ դրամի դիմաց։

NASDAQ OMX Արմենիայում ԱՄՆ դոլարով իրականացված գործարքների ծավալը նախորդ շաբաթ 22,7 մլն դոլար է կազմել

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ԱՄՆ դոլարով իրականացված արժութային առուվաճառքի համախառն ծավալը 2013 թվականի սեպտեմբերի 23–28–ն ընկած ժամանակահատվածում կազմել է շուրջ 22,7 մլն դոլար` սեպտեմբերի 17–20-ն ընկած ժամանակահատվածում գրանցված 9,7 մլն դոլարի դիմաց, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից։

Հայաստանի միջազգային համախառն պահուստներն օգոստոսին աճել են 2,5%–ով` մինչև 1 794,3 մլն դոլար

Հայաստանի միջազգային համախառն պահուստները 2013 թ.–ի օգոստոսին կազմել են 1 794,3 մլն դոլար` 2013թ.–ի հուլիսի համեմատ ավելանալով 2,5 տոկոսով, նշված է Հայաստանի Կենտրոնական բանկի կայքում։

Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ավելի քան 120,8 մլն դոլար են ձեռք բերել

Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում սեպտեմբերի 23–28–ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել ավելի քան 120,8 մլն դոլար` մեկ դոլարի դիմաց 404,86 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնեցին Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից։