Sun, 7 December
2.1 C
Yerevan
USD: 381.50 RUB: 4.97 EUR: 444.45 GEL: 141.26 GBP: 508.81

Daily Archives: Sep 11, 2013

Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը սեպտեմբերի 11–ին 409,60 դրամ է կազմել

Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը սեպտեմբերի 11–ին, սեպտեմբերի 10–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 1,23 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 409,60 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը սեպտեմբերի 11–ին 409 դրամ է կազմել

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում սեպտեմբերի 11–ին ԱՄՆ դոլարի բորսայական արժեքը մեկ դոլարի դիմաց 409 դրամ է կազմել:

Հայաստանի ԿԲ-ի զուտ ներքին ակտիվները հուլիսին ավելացել են 9,9%-ով և 317,9 մլրդ դրամ կազմել

ՀՀ կենտրոնական բանկի զուտ ներքին ակտիվները 2013թ.-ի հուլիսին կազմել են շուրջ 317,9 մլրդ դրամ՝ նախորդ ամսվա համեմատ ավելանալով 9,9 տոկոսով, ասվում է «ՀՀ ԿԲ ամփոփ հաշվեկշռային ցուցանիշներ» հաշվետվության մեջ։

Հայաստանի բանկերի անկանխիկ գործիքների միջոցով կատարված փոխանցումների ծավալը հուլիսին աճել է 4,2%–ով` կազմելով 3 տրլն դրամ

Հանրապետության տարածքում Հայաստանի առևտրային բանկերի բոլոր անկանխիկ գործիքների միջոցով կատարված փոխանցումների ծավալը հուլիսին կազմել է 3 067,6 մլրդ դրամ` մեկ ամսում ավելանալով 4,2 տոկոսով, տեղեկացվում է 2013թ.–ի հուլիսի Հայաստանի ԿԲ ամենամսյա տեղեկատվական տեղեկագրում։

Ոսկին այսօր հասել է գրեթե իր երեքշաբաթյա նվազագույնին` 1356,0 դոլ./ունցիա

Ոսկին այսօր հասել է գրեթե իր երեքշաբաթյա նվազագույնին` նվազելով մինչև 1356,0 դոլ./ունցիա գնային նշանակումը։ Դա ամենացածր ցուցանիշն է 2013թ.–ի օգոստոսի 22–ից ի վեր, հաղորդում է РБК–ն։

Պետական պարտատոմսերում համախառն ներդրումները հուլիսին աճել են 2,6%–ով` հասնելով 264,4 մլրդ դրամի

Հայաստանի պետական պարտատոմսերում համախառն ներդրումները 2013թ.–ի հուլիսին, հունիսի համեմատ, ավելացել են 2,6 տոկոսով և կազմել 264,4 մլրդ դրամ, նշվում է ՀՀ ԿԲ 2013 թվականի հուլիսի ամենամսյա տեղեկատվական տեղեկագրում։

Դոլարն էժանացել է եվրոյի նկատմամբ Սիրիայի շուրջ մտավախությունների թուլացման ֆոնին

Դոլարի փոխարժեքը նվազել է եվրոյի նկատմամբ երեքշաբթի առուվաճառքի վերջում` Սիրիայի նկատմամբ ԱՄՆ հարվածի կապակցությամբ շուկայի մասնակիցների շրջանում լարվածության թուլացման ֆոնի ներքո, վկայում են առուվաճառքի տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։