Fri, 13 June
20.1 C
Yerevan
USD: 384.44 RUB: 4.83 EUR: 434.11 GEL: 140.51 GBP: 515.15

Daily Archives: Oct 9, 2013

Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը հոկտեմբերի 9–ին 407,25 դրամ է կազմել

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում հոկտեմբերի 9–ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական արժեքը մեկ դոլարի դիմաց 407,25 դրամ է կազմել:

Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հոկտեմբերի 9–ին 406,20 դրամ է կազմել

Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հոկտեմբերի 9-ի արդյունքներով, հոկտեմբերի 7–ի ցուցանիշի համեմատ, աճել է 0,45 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 406,20 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է 2013թ.-ի երրորդ եռամսյակի բանկերի մամուլի վարկանիշը

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է 2013թ.-ի երրորդ եռամսյակում հայկական բանկերի մամուլի վարկանիշը, ըստ որի առաջատար են դարձել՝ Ամերիաբանկը, Ինեկոբանկը, ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ, ՎՏԲ–Հայաստան Բանկը և Անելիք Բանկը։

Լոնդոնում ոսկու գինը նվազել է` հասնելով շաբաթվա նվազագույն արժեքին

Լոնդոնի թանկարժեք մետաղների կանխիկ շուկայում առավոտյան ֆիքսինգի (AM Fixing) նկատմամբ ոսկու spot արժեքը նվազել է մինչև շաբաթական նվազագույն արժեքը` հաստատվելով 1310 դոլար/ունցիայից ցածր մակարդակում։ Լոնդոնում այսօր ոսկու AM Fixing–ի գինը նվազել է 0,9 տոկոսով և պաշտոնապես կազմել 1309,50 դոլար/ունցիա, հաղորդում է РБК–ն։

Ազգային հիփոթեքային ընկերությունը NASDAQ OMX Armenia բորսայում պարտատոմսերի յոթերորդ թողարկում է իրականացրել

Ազգային հիփոթեքային ընկերությունը հոկտեմբերի 4–ին NASDAQ OMX Armenia բորսայում պարտատոմսերի յոթերորդ թողարկում է իրականացրել, հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից։

ՀՀ ֆինանսների նախարարը կմասնակցի Վաշինգտոնում կայանալիք ԱՄՀ և ՀԲ տարեկան համաժողովին

ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը չորեքշաբթի մեկնել է Ամերիկայի միացյալ նահանգներ՝ մասնակցելու Վաշինգտոնում կայանալիք Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի 2013 թվականի տարեկան համաժողովի աշխատանքներին, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին գերատեսչության մամուլի ծառայությունից։

ՎՏԲ–Հայաստան բանկում կարելի է ազգային արժույթով ստանալ «Յունիստրիմ» համակարգով փոխանցված դրամական փոխանցումները

ՎՏԲ-Հայաստան բանկը հոկտեմբերի 1–ից դրամական փոխանցումներ ստացողների համար ներդրել է նոր ծառայություն: Այժմ ԱՊՀ երկրներից Հայաստան դրամական փոխանցումների վճարումը «Յունիստրիմ» համակարգում կարող է իրականացվել ոչ միայն արտարժույթով (ԱՄՆ դոլար, եվրո, ռուբլի), այլև ազգային արժույթով` դրամով, «ԱՌԿԱ գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից։

ԱԽՏ բորսաները բացվել են ցուցանիշների նվազմամբ

Ասիական–խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակները չորեքշաբթի` հոկտեմբերի 9–ի առուվաճառքը, բացել են ցուցանիշների անկմամբ ԱՄՆ–ում բժշկական ապահովագրության համակարգի ընդլայնման նպատակով դաշնային բյուջե հատկացումներ ներառելու անհրաժեշտության մասին շարունակվող վեճի ֆոնի ներքո, վկայում են առուվաճառքի տվյալները։