Tue, 13 May
12.5 C
Yerevan
USD: 388.86 RUB: 4.80 EUR: 430.74 GEL: 141.89 GBP: 511.04
spot_img

Daily Archives: Nov 21, 2013

Հայաստանի ԿԲ արտաքին համախառն պարտավորությունները սեպտեմբերին կազմել են 691.2 մլն դոլար

Հայաստանի Կենտրոնական բանկի արտաքին համախառն պարտավորությունները 2013 թվականի սեպտեմբերին, տարեսկզբի համեմատ, նվազել են 5.5 տոկոսով, նշվում է Հայաստանի Կենտրոնական բանկի 2013 թվականի սեպտեմբերի ամենամսյա տեղեկատուում։

ՎՏԲ ղեկավար Անդրեյ Կոստինն ընդգրկվել է Ռուսաստանի ամենաթանկ թոփ–մենեջերների եռյակում

ՎՏԲ ղեկավար Անդրեյ Կոստինը զբաղեցրել է 2–րդ տեղը Forbes–ի կազմած ռուսական ընկերությունների 25 ամենաբարձր վարձատրվող ղեկավարների վարկանիշում։ Նախորդ տարի նա վաստակել է 35 մլն դոլար, հաղորդում է Банки.ру–ն։

ՀՀ առևտրային բանկերի կողմից հաճախորդներին տրամադրված օվերդրաֆտների ծավալը երրորդ եռամսյակում 198,7 մլրդ դրամ է կազմել

ՀՀ առևտրային բանկերի կողմից հաճախորդներին տրամադրված օվերդրաֆտների ծավալը երրորդ եռամսյակում կազմել է 198,7 մլրդ դրամ`նախորդ եռամսյակի համեմատ կրճատվելով 28 տոկոսով։ Սրա վկայությունն է «ԱՌԿԱ» գործակալության վերլուծությունը, որը կազմվել է 2013թ.–ի երրորդ եռամսյակում բանկերի ֆինանսական միջանկյալ հաշվետվությունների հիման վրա։

Օգտատերերը բանկային կայքերից պարզություն և հարմարավետություն են պահանջում

Ֆինանսական ընկերությունների կայքերի օգտատերերը դրանք 17 տոկոսից ցածր են գնահատում համացանցի կայքի միջին ցուցանիշի համեմատ։ Այդ եզրակացության են եկել Change Sciences Group ընկերության վերլուծաբանները, ովքեր հարցում են անցկացրել բանկային և այլ ֆինանսական կայքերի օգտատերերի շրջանում` պարզելու համար, թե նրանք ինչն են ավելի շատ գնահատում ընկերությունների առցանց ներկայացուցչություններում և որքան հաճախ են նրանց պահանջները բավարարվում։ Հետազոտողները վերլուծել են ճանաչված բանկերի 15 կայքեր և դրանք համեմատել են տարբեր ընկերությունների կայքերի (կենսաթոշակային հիմնադրամների, առցանց խանութների և այլն) հետ։

Հայկական բանկերի մասնաճյուղերի թիվը երրորդ եռամսյակում կազմել է 484` ավելանալով 6 միավորով

Հայաստանի բանկային համակարգի մասնաճյուղերի թիվը 2013թ.–ի երրորդ եռամսյակի վերջի դրությամբ կազմել է 484` երկրորդ եռամսյակի համեմատ ավելանալով 6 միավորով։ Միաժամանակ բանկերի մասնաճյուղերի քանակն առաջին եռամսյակի արդյունքներով հասել է 465–ի, իսկ երկրորդ եռամսյակում արդեն կազմել է 478։