Sat, 21 June
22.1 C
Yerevan
USD: 385.68 RUB: 4.92 EUR: 444.38 GEL: 141.53 GBP: 520.48

Monthly Archives: February, 2014

ՎՏԲ-Հայաստան բանկը վերագործարկել է երկու մասնաճյուղ Գյումրիում և մեկ մասնաճյուղ Հրազդանում

ՎՏԲ-Հայաստան բանկը վերագործարկել է Գյումրիի «Թիվ 57», «Թիվ 58» և Հրազդանի «Թիվ 76» մասնաճյուղերը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը փետրվարի 28-ին աճել է 0,08 տոկոսով և մեկ դոլարի դիմաց կազմել 413,50 դրամ

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում փետրվարի 28-ին կատարված գործարքների արդյունքում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 413.50 դրամ մեկ դոլարի դիմաց` փետրվարի 27–ի համեմատ ավելանալով 0.0,8 տոկոսով։

Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքն աճել է 0,22 կետով և 413,15 դրամ է կազմել

Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը փետրվարի 28–ի արդյունքներով, փետրվարի 27–ի ցուցանիշի համեմատ, աճել է 0,22 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 413,15 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Հունվարին Հայաստանում փողի զանգվածի ծավալը նվազել է 11,8%–ով` մինչև 783 հազար դրամ

Փողի զանգվածի ծավալը Հայաստանում 2014 թվականի հունվարի վերջին, նախորդ ամսվա համեմատ, նվազել է 11,8 տոկոսով` կազմելով մոտ 783 հազար դրամ։

Հայաստանի միջազգային համախառն պահուստները հունվարին նվազել են 6,2%` դառնալով 2 113,5 մլն դոլար

Հայաստանի միջազգային համախառն պահուստները 2014 թ.–ի հունվարին կազմել են 2 113,5 մլն դոլար` մեկ ամսվա ընթացքում նվազելով 6,2 տոկոսով։ Ինչպես վկայում են ՀՀ Կենտրոնական բանկի տվյալները, միջազգային պահուստները, 2012թ. հունվարի համեմատ, աճել են 19,5%-ով։

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ առաջին տեղն է գրավել 2014թ. միջբանկային օրացույցների մրցույթում

Բանկերի արհմիությունների միությունը պատվոգրով պարգևատրել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻՆ 2014թ. Միջբանկային օրացուցային մրցույթում առաջին տեղը գրավելու համար, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

ԴՊՀ ղեկավար Ջանեթ Յելեն. Դրամային գերատեսչությունը միջոցներ չունի Bitcoin–ը վերահսկելու համար

ԱՄՆ դաշնային պահուստային համակարգը միջոցներ չունի Bitcoin էլեկտրոնային արժույթի վերահսկման համար, հայտնել է ԴՊՀ ղեկավար Ջանեթ Յելենն ԱՄՆ սենատի բանկային կոմիտեի առջև իր ելույթում, հաղորդում է РБК–ն` հղում անելով Reuters–ին։

Դոլարայնացման մակարդակը Հայաստանում 2013 թվականին նվազել է մինչև 59.7%

Դոլարայնացման մակարդակը Հայաստանում 2013 թվականի դեկտեմբերի դրությամբ կազմել է 59.7 տոկոս` տարեսկզբի համեմատ նվազելով 3.3 տ.կ.–ով։ Այդ մասին են վկայում Կենտրոնական բանկի 2013 թվականի դեկտեմբերի տեղեկատուի տվյալները։

Հայաստանում առևտրի վարկավորումը 2013թ.–ին ավելացել է 11.7%–ով` հասնելով 372.5 մլրդ դրամի

Հայաստանի առևտրային բանկերի կողմից առևտրի վարկավորումը 2013թ.-ին, 2012թ.-ի համեմատ, ավելացել է 11.7 տոկոսով՝ կազմելով շուրջ 372.5 մլրդ դրամ: Այս մասին վկայում են «ԱՌԿԱ» գործակալության պատրաստած «Հայաստանի Բանկեր» 2013 թվականի չորրորդ եռամսյակի տեղեկագրի տվյալները։

Կենսաթոշակային բարեփոխումը երկրի ապագայի պարզ ուրվագծեր է ներկայացնում, իսկ դրա իրականացման համար պատասխանատվությունը կրում են քաղաքացիները. ԿԲ փոխնախագահ

2014 թվականի հունվարի 1–ից Հայաստանում ներդրվել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, որում ընդգրկված են 1974 թվականի հունվարի 1–ից հետո ծնված բոլոր քաղաքացիները։ Աշխատողներն ամսական իրենց կուտակային հաշվին կներդնեն աշխատավարձի 5 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 25 հազար դրամ (61 դոլար ընթացիկ փոխարժեքով), ձեռնարկատերերի համար` 300 հազար դրամ (740 դոլար) կներդնի պետությունը։ Կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչը բողոքի ալիք բարձրացրեց հասարակության շրջանում, և նման վերաբերմունքի պատճառներից մեկը իրականացվող բարեփոխումների նկատմամբ վստահության բացակայությունն է։ Ներդրվող համակարգի երաշխիքների և առկա ռիսկերի, կառավարող ընկերությունների ընտրության հարցերին և կենսաթոշակային բարեփոխմանը վերաբերող այլ գործոններին է անդրադարձել ՀՀ ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը «ԱՌԿԱ» գործակալության թղթակցի հետ զրույցում։

Հայաստանի առևտրային բանկերի ակտիվների շահութաբերության մակարդակի միջին ցուցանիշը 2013թ.–ին 1,81% է կազմել

Հայաստանի առևտրային բանկերի ակտիվների շահութաբերության մակարդակի (ROA) միջին ցուցանիշը 2013թ.–ին կազմել է 1,81 տոկոս` 2012 թ.–ին գրանցված 1,94 տոկոսի դիմաց։

Ռուսական բանկերը կհրապարակեն տնօրենների խորհրդի անդամների և հաշվապահների կենսագրությունը

Ռուսական բանկերն ամենայն հավանականությամբ ստիպված կլինեն հրապարկել տնօրենների խորհրդի անդամների և հաշվապահների կենսագրությունը։ Օրենքի նախագծի վերաբերյալ ուղղումների հեղինակը Պետդումայի ֆինանսական շուկայի կոմիտեի փոխնախագահ Դմիտրի Սավելևն է։ Այս մասին գրում է «Իզվեստիա» թերթը։