Thu, 22 January
-7.9 C
Yerevan
USD: 379.14 RUB: 4.89 EUR: 443.82 GEL: 140.76 GBP: 508.24

Daily Archives: May 26, 2014

Հայաստանի կենսաթոշակային ֆոնդերում ներդրումների եկամտաբերությունը տատանվում է 9-10%–ի սահմանում. NASDAQ OMX Արմենիա

Հայաստանի կենսաթոշակային ֆոնդերում ներդրումների եկամտաբերությունը տատանվում է 9-10%–ի սահմանում, երկուշաբթի լրագրողներին հայտնեց NASDAQ OMX Արմենիայի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը։

Արարատբանկի արժեթղթերի շրջանառությունը 2014թ.–ի 5 ամիսներին կազմել է 1.5 մլրդ դրամ` գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը

Արարատբանկի արժեթղթերի բորսայական շրջանառությունը 2014 թվականի 5 ամիսներին գերազանցել է 2013 թվականի ցուցանիշը ավելի քան երեք անգամ և կազմել է 1.5 մլրդ դրամ, երկուշաբթի լրագրողներին հայտնեց NASDAQ OMX Արմենիայի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը։

Ոսկու գնման գինը Հայաստանում աճել է 0,2%–ով` մեկ գրամի դիմաց կազմելով 15 825,80 դրամ

Հայաստանում ոսկու գնման արժեքն ընթացիկ շաբաթվա ընթացքում մեկ գրամի դիմաց կազմել է 15 825,80 դրամ, ինչը նախորդ շաբաթվա ցուցանիշից պակաս է 0,2 տոկոսով կամ 29,62 դրամով։

Հայաստանի պետբյուջեի ընդհանուր եկամուտները 2013թ.–ին կազմել են ՀՆԱ 25.1%` ավելանալով 1.4 տ.կ.–ով. Կենտրոնական բանկ

Հայաստանի պետյուջեի ընդհանուր եկամուտները 2013 թվականին կազմել են ՀՆԱ–ի 25.1 տոկոսը, ինչը նախորդ տարվա ցուցանիշից ավելի բարձր է 1.4 տոկոսային կետով։ Հարկային եկամուտները կազմել են ՀՆԱ 23.5 տոկոսը նախորդ տարվա ՀՆԱ–ի 22 տոկոսի դիմաց, երկուշաբթի հայտնեց Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նախորդ տարվա կատարման հաշվետվության վերաբերյալ Ազգային ժողովի պրոֆիլային հանձնաժողովների նիստում։

Նախորդ շաբաթ NASDAQ OMX Արմենիայում ԱՄՆ դոլարով իրականացված գործարքների ծավալը կազմել 7 մլն դոլար

NASDAQ OMX Արմենիա բորսայում 2014 թ.–ի մայիսի 19–ից 23–ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով իրականացված առուվաճառքի գործարքների համախառն ծավալը կազմել է մոտ 7 մլն դոլար` մայիսի 12–ից 16–ն ընկած ժամանակահատվածում գրանցված 3,5 մլն դոլարի համեմատ, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։

ՀՀ ԿԲ–ն 500 մլն դրամի գանձապետական կարճաժամկետ պարտատոմսեր է տեղաբաշխել

ՀՀ ԿԲ–ն մայիսի 26–ին 500 մլն դրամի պետական (գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսեր է տեղաբաշխել։

«Արմսվիսբանկը» դարձավ ԱՀԸ պարտատոմսերի տասներորդ թողարկման շուկա ստեղծողը

2014թ. մայիսի 19-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ին, որը բորսայի անդամ է 2007թ.-ի սեպտեմբերի 14-ից, շնորհել է «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի պարտատոմսերի տասներորդ թողարկման (NMCCB2A) շուկա ստեղծողի կարգավիճակ:

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ին շնորհվել է կուտակային կենսաթոշակային համակարգի հաշվի օպերատորի կարգավիճակ

Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ին շնորհվել է կուտակային կենսաթոշակային համակարգի հաշվի օպերատորի կարգավիճակ, երկուշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին NASDAQ OMX Armenia–ի մամուլի ծառայությունից։

ԱՊՊԱ հատվածի վնասաբերության ցուցանիշը Հայաստանում ապրիլի վերջին կազմել է 59%` նվազելով 3 տ.կ.

ԱՊՊԱ հատվածի վնասաբերության ցուցանիշը Հայաստանում 2014թ. ապրիլին կազմել է 59%` մարտի համեմատ նվազելով 3 տ.կ.–ով, ասվում է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կայքում:

Հայաստանում ԱՊՊԱ փոխհատուցումների ծավալը հունվար–ապրիլին կազմել է 3,3 մլրդ դոլար

Հայաստանի ապահովագրական ընկերությունները 2014 թվականի հունվար–ապրիլին 3 348,8 մլն դրամի 17 824 ԱՊՊԱ փոխհատուցում են վճարել, ինչը 8,2 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ցուցանիշից։