Mon, 8 December
3.1 C
Yerevan
USD: 381.50 RUB: 4.97 EUR: 444.45 GEL: 141.26 GBP: 508.81

Daily Archives: May 27, 2014

Հայաստանի ԿԲ ընդհանուր կապիտալը I եռամսյակի վերջին կազմել է մինուս 6.9 մլրդ դրամ

Հայաստանի Կենտրոնական բանկի ընդհանուր կապիտալը 2014 թվականի մարտի 31–ին կազմել է մինուս 6.9 մլրդ դրամ` 2013 թվականի դեկտեմբերի վերջին գրանցված մինուս 11.3 մլրդ դրամի դիմաց։ Այս մասին ասվում է Կենտրոնական բանկի հրապարակած հաշվետվության մեջ։

Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը մայիսի 27–ին ավելացել է 0,06 տոկոսով և 1 դոլարի դիմաց կազմել է 413,75 դրամ

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում մայիսի 27–ին տեղի ունեցած գործարքների արդյունքում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը, մայիսի 26–ի ցուցանիշի համեմատ, ավելացել է 0,06 տոկոսով և 1 դոլարի դիմաց կազմել է 413,75 դրամ։

Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նվազել է 0,74 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 412,62 դրամ

Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ մայիսի 27–ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, մայիսի 26–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0,74 կետով և 1 դոլարի դիմաց կազմել է 412,62 դրամ։ Այս մասին հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։

ՀՀ ԿԲ ընդհանուր պարտավորությունները I եռամսյակի վերջին նվազել են 10,7%-ով` մինչև 1 273,2 մլրդ. դրամ

Հայաստանի Կենտրոնական բանկի ընդհանուր պարտավորությունները 2014թ.-ի մարտի 31-ի դրությամբ կազմել են 1 273,2 մլրդ դրամ, ինչը նշանակում է, որ դրանք տարեսկզբի համեմատ նվազել են 152,9 մլրդ դրամով կամ 10,7%–ով:

Հայկական դրամը 2014 թ.–ի առաջին եռամսյակում 1,86 տոկոսով արժեզրկվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ

Հայկական դրամը 2014 թ.–ի առաջին եռամսյակում ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 1,86 տոկոսով։ Հայկական դրամի նկատմամբ դոլարի միջին շուկայական փոխարժեքը առաջին եռամսյակում մեկ դոլարի դիմաց կազմել է 413,31 դրամ։ Այս մասին նշվում է գնաճի մասին ՀՀ ԿԲ զեկույցում, որը հիմնված է երկրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրի և 2014 թ.–ի առաջին եռամսյակում դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման վրա։

Հայաստանի ԿԲ ընդհանուր ակտիվները 1–ին եռամսյակում կրճատվել են 10.5%–ով` մինչև 1 266,3 մլրդ դրամ

Հայաստանի Կենտրոնական բանկի ընդհանուր ակտիվները 2013թ. առաջին եռամսյակում տարեսկզբի համեմատ կրճատվել են 148,4 մլրդ դրամով կամ 10.5%–ով` մինչև 1 266,3 մլրդ դրամ` 2014 թվականի մարտի 31–ի դրությամբ կազմելով ավելի քան 1 422.8 մլրդ դրամ, հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Հայաստանի վճարահաշվարկային համակարգերը լավագույնն են ԱՊՀ–ում. Ջավադյան

Հայաստանի վճարահաշվարկային համակարգերը լավագույնն են ԱՊՀ երկրների թվում, երկուշաբթի հայտնեց Հայաստանի կենտրոնական բանկի ղեկավար Արթուր Ջավադյանը։