Sun, 15 June
24.1 C
Yerevan
USD: 384.44 RUB: 4.83 EUR: 434.11 GEL: 140.51 GBP: 515.15

Daily Archives: Jun 25, 2014

Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նվազել է 0.56 կետով և 1 դոլարի դիմաց 407,89 դրամ կազմել

Հայաստանի արժութային շուկայում հունիսի 25-ի արդյունքում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, հունիսի 24–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0.56 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 407,89 դրամ։ Այս մասին հաղորդում է ԿԲ մամուլի ծառայությունը:

NASDAQ OMX Արմենիայում հունիսի 25–ին դոլարով և եվրոյով գործարք չի կատարվել

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում 2014թ.–ի հունիսի 25–ին դոլարով և եվրոյով գործարք չի կատարվել, վկայում են NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի` «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրած տվյալները։

Ոսկին COMEX-ում այսօր նվազել է չորս առևտրային օրերի նվազագույն ցուցանիշին՝ 1305,4 դոլար/ունցիա

Ոսկին այսօր Նյու Յորքի COMEX բորսայում չի կարողացել մնալ 1320 դոլարի սահմանից բարձր և սահմանվել է ունցիայի դիմաց 1310 դոլարից ցածր մակարդակում: Ոսկու գնանշումն այսօր նվազել է՝ հասնելով մինչև ունցիայի դիմաց 1305,4 դոլարի: Սա 2014 թ.-ի հունիսի 19-ից հետո գրանցված ամենացածր ցուցանիշն է, հաղորդում է ՌԲԿ-ն:

Աբե. գնանկումը մնացել է անցյալում

Գնանկումը, որը խժռում էր Ճապոնիայի տնտեսությունը վերջին 15 տարում և արգելակում էր աճը, մնացել է անցյալում, և դրա վերսկսումը կկանխվի պետական միջոցառումների շնորհիվ` ուղղված բիզնեսի աջակցությանը, հայտարարեց Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն, գրում է vestifinance.ru-ն։