Sun, 7 December
1.1 C
Yerevan
USD: 381.50 RUB: 4.97 EUR: 444.45 GEL: 141.26 GBP: 508.81

Daily Archives: Jun 30, 2014

Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը հունիսի 30–ին աճել է 0.05%–ով և 1 դոլարի դիմաց 407,5 դրամ կազմել

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում հունիսի 30–ին կայացած գործարքների արդյունքում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը, հունիսի 27–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0.05%–ով և 1 դոլարի դիմաց 407,5 դրամ կազմել։

Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նվազել է 0,3 կետով և 1 դոլարի դիմաց 407,28 դրամ կազմել

Հայաստանի արժութային շուկայում հունիսի 30-ի արդյունքում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, հունիսի 27–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0.3 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 407,28 դրամ։ Այս մասին հաղորդում է ԿԲ մամուլի ծառայությունը։

Մայիսին Հայաստանում փողի բազան կրճատվել է 0,33%–ով և 752,9 մլրդ դրամ կազմել

Փողի բազայի ծավալը Հայաստանում 2014 թվականի մայիսի վերջին, ապրիլի համեմատ, կրճատվել է 0,33%–ով և 752,9 մլրդ դրամ կազմել։

Միջազգային փորձագետները Երևանում մասնակցել են «Կապիտալի պլանավորում և սթրես-թեստավորում» թեմայով տարածաշրջանային սեմինարին

Երևանում հունիսի 23-27-ը կայացել է ՀՀ կենտրոնական բանկի և ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի համատեղ կազմակերպված «Կապիտալի պլանավորում և սթրես-թեստավորում» թեմայով տարածաշրջանային սեմինարը, հայտնում է Հակաստանի ԿԲ մամուլի ծառայությունը։

Հայաստանի ընդհանուր պետական պարտքը մայիսին նվազել է 0,2%–ով և 4,55 մլրդ դոլար կազմել

Հայաստանում համախառն պետական պարտքը 2014 թ.–ի մայիսի դրությամբ մեկ ամսվա ընթացքում նվազել է 0,2 տոկոսով և 4 550,9 մլն դոլար կազմել, հաղորդում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը։

ՀՀ համախառն արտաքին պարտքը մարտին նվազել է 1,4%-ով և 8,5 մլրդ դոլար կազմել

ՀՀ համախառն արտաքին պարտքը մարտի վերջի դրությամբ կազմել է 8 571,48 մլն դոլար` տարեսկզբի համեմատ նվազելով 1.4 տոկոսով կամ 123,15 մլն դոլարով:

ՀՀ ԿԲ-ն նախորդ շաբաթ NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում 13,65 մլն դոլար է գնել

ՀՀ ԿԲ-ն հունիսի 23-ից 29-ը NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում գնել է 13,65 մլն դոլար՝ 1 դոլարի դիմաց 407,82 դրամ միջին կշռված փոխարժեքով, նշված է ԿԲ-ի կայքում: