Sat, 21 June
24.1 C
Yerevan
USD: 385.68 RUB: 4.92 EUR: 444.38 GEL: 141.53 GBP: 520.48

Monthly Archives: January, 2015

Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքն աճել է 1,18 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 476,74 դրամ

Հունվարի 30–ի դրությամբ Հայաստանի արտարժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, հունվարի 29–ի համեմատ, աճել է 1,18 կետով և կազմել 476,74 դրամ մեկ դոլարի համար։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։

NASDAQ OMX Արմենիայում հունվարի 30-ին դոլարով և եվրոյով գործարք չի կատարվել

NASDAQ OMX Արմենիայում հունվարի 30-ին դոլարով և եվրոյով գործարք չի կատարվել։

Հայաստանի ընդհանուր պետական պարտքը 2014 թ.–ի վերջին նվազել է 3,2%` կազմելով 4 441,5 մլն դոլար

Հայաստանի համախառն պետական պարտքը 2014 թ.–ի դեկտեմբերի վերջի դրությամբ կազմել է 4 44,15 մլն դոլար` 2013թ .–ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 3,5 տոկոսով, հաղորդում է ՀՀ ԱՎԾ–ն։

Հայաստանի միջազգային համախառն պահուստները դեկտեմբերին նվազել են 33,8%, մինչև $1489,3 մլն

Հայաստանի միջազգային համախառն պահուստները 2014 թ.–ի դեկտեմբերին կազմել են 1489,3 մլն դոլար`ամսվա ընթացքում նվազելով 33,8% տոկոսով կամ 762,3 մլն դոլարով։ Այս մասին վկայում են ՀՀ ԿԲ տվյալները։

Ալյոնա Ստրատանն ու Արմեն Սարգսյանը նշանակվել են ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն – տնօրինության նախագահի տեղակալներ

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Խորհրդի որոշմամբ և ՀՀ Կենտրոնական բանկի համապատասխան գրանցման համաձայն` ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկային ռիսկերի վերահսկողության դեպարտամենտի տնօրեն Ալյոնա Ստրատանն ու գործառնական դեպարտամենտի տնօրեն Արմեն Սարգսյանը նշանակվել են ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն - տնօրինության նախագահի տեղակալներ, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

ՌԲԱ ղեկավար. ՌԴ–ի անջատումը SWIFT–ից հարվածել է համակարգի բոլոր մասնակիցներին

Ռուսաստանի անջատումը SWIFT բանկային հաղորդագրությունների փոխանակման համակարգից շահեկան չէ համակարգի ոչ մի մասնակցի համար, կարծում է Ռուսական բանկերի ասոցիացիայի ղեկավար Գարեգին Թոսունյանը։

Ազգային Հիփոթեքային Ընկերությունը ներկայացրել է «Ջերմ օջախ» բրենդը

Ազգային Հիփոթեքային Ընկերությունը ներկայացրել է Սոցիալական էներգաարդյունավետ բնակարանային ֆինանսավորման ծրագրի «Ջերմ օջախ» բրենդը, հաղորդում են ընկերության մամուլի ծառայությունից:

Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքն աճել է 1,08 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 475,56 դրամ

Հունվարի 29–ի դրությամբ Հայաստանի արտարժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, հունվարի 27–ի համեմատ, աճել է 1,08 կետով և կազմել 475,56 դրամ մեկ դոլարի համար։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։

Deutsche Bank–ը 2014 թվականին 2.5 անգամ ավելացրել է շահույթը

Գերմանական Deutsche Bank բանկի շահույթը 2014 թվականին ավելացել է 2.5 անգամ և 1,7 միլիարդ կազմել, իսկ մեկ տարի առաջ այդ ցուցանիշը 681 միլիոն եվրո էր կազմել, ասվում է ընկերության ֆինանսական հաշվետվության մեջ, հայտնում է Փրայմը։

McDonald’s–ի բաժնետոմսերի գինը բարձրացել է ընկերության նախագահի փոփոխության լուրից հետո

McDonald’s ամերիկյան կորպորացիայի նախագահի աթոռն այս տարվա մարտին կզբաղեցնի Սթիվեն Իսթերբրուկը, հայտնում է ՏԱՍՍ–ը` հղում անելով ընկերության պաշտոնական ներկայացուցիչներին։

Հայաստանում բանկերի խոշորացումը չի հանգեցնի ռիսկերի նվազեցման. փորձագետ

Հայաստանում բանկերի խոշորացումը չի հանգեցնի ռիսկերի նվազեցման, հայտարարեց Հումանիտար զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ Աշոտ Խուրշուդյանը։

Հայաստանի առևտրային բանկերի պարտավորությունները 2014 թ.–ին աճել են 18,3 տոկոսով` հասնելով 2 921,8 մլրդ դրամի

Հայաստանի առևտրային բանկերի պարտավորությունները 2014թ .–ի արդյունքում կազմել են 2 921,8 մլրդ դրամ` տարեսկզբի համեմատ ավելանալով 18,3 տոկոսով։