Wed, 25 June
21.1 C
Yerevan
USD: 385.62 RUB: 4.93 EUR: 447.28 GEL: 141.59 GBP: 524.83

Daily Archives: Feb 19, 2015

ՎԶԵԲ–ի 3-րդ թողարկման 2 մլրդ դրամ ծավալի պարտատոմսերը ցուցակվեցին ՆԱՍԴԱՔ Արմենիա բորսայում

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) 2 մլրդ. դրամի 3-րդ թողարկման պարտատոմսերը ցուցակվեցին ՆԱՍԴԱՔ Արմենիայում` ընդգրկելով հիմնական Abond ցուցակում, հայտնում է բորսայի մամուլի ծառայությունը։

Անելիք Բանկը դրամական փոխանցումներից օգտվող հաճախորդներին հանձնվել է նվերներ

«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն, անցկացրած ակցիայի արդյունքում, դրամական փոխանցումներից օգտվող հաճախորդներին հանձնվել է նվերներ, հաղորդում են բանկի մամուլի ծառայությունից։

Հայաստանի կառավարությունը 2015թ-ին գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորմանը 1,163 մլրդ. դրամ կտրամադրի

Հայաստանի կառավարությունը 2015թ-ին գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորմանը 1,163 մլրդ. դրամ կտրամադրի, ինչը 34%-ով ավելի է 2014 թվականի ցուցանիշից, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։

NASDAQ OMX Արմենիայում փետրվարի 19-ին դոլարով և եվրոյով գործարքներ չեն կատարվել

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում փետրվարի 19-ին դոլարով և եվրոյով գործարքներ չեն կատարվել։

ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ նվազել է 0,32 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 479,16 դրամ

Փետրվարի 19–ի դրությամբ Հայաստանի արտարժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, փետրվարի 18–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0,32 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 479,16 դրամ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ աշխատակիցները օգնություն են հավաքել բազմազավակ ընտանիքների համար

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն և «Արմենիա տուրիստական» ամսագիրը շարունակում են համատեղ բարեգործական գործունեությունը: Այս անգամ օգնությունը հատկացվելու է Բազմազավակ ընտանիքների կոմիտեին, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը: