Thu, 19 June
24.1 C
Yerevan
USD: 384.44 RUB: 4.83 EUR: 434.11 GEL: 140.51 GBP: 515.15

Daily Archives: May 5, 2015

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերի 1-ին և 2-րդ թողարկումները ցուցակվեցին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում

2015թ. մայիսի 5-ին «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերի 1-ին և 2-րդ թողարկումները ցուցակվեցին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում՝ ընդգրկվելով պարտատոմսերի երկրորդային Bbond ցուցակում:

ԼՂՀ–ում Հայաստանի առևտրային բանկերի մասնաճյուղերի վարկային պորտֆելն աճել է 17,2%–ով` հասնելով 86688,1 մլն դրամի

ԼՂՀ–ում գործող Հայաստանի առևտրային բանկերի մասնաճյուղերի վարկային պորտֆելի համախառն ծավալը 2015 մայիսի 1–ի դրությամբ, 2014 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 17,2 տոկոսով` կազմելով 86688,1 մլն դրամ։

Եվրահանձնաժողովը չի դիտարկում եվրագոտուց Հունաստանի դուրս գալու հնարավորությունը

Եվրահանձնաժողովն ընդհանրապես չի քննարկում եվրագոտուց Հունաստանի դուրս գալու հնարավորությունը, հայտարարել է տնտեսական և ֆինանսական հարցերի եվրահանձնակատար Պիեռ Մոսկովիչը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ վարկային պորտֆելը Հայաստանում 2015թ.–ին 205 մլրդ դրամ կկազմի

ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ վարկային պորտֆելի ծավալը Հայաստանում 2015թ.–ին 205 մլրդ դրամ կկազմի, երեքշաբթի լրագրողներին ասաց բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։

ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ նախատեսում է 2015 թ.–ն ավարտել 3,8 մլրդ դրամի շահույթով

«ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն նախատեսում է 2015 թվականն ավարտել 3,8 մլրդ դրամի շահույթով, երեքշաբթի լրագրողներին ասաց բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում մայիսի 5-ին դոլարով և եվրոյով գործարքներ չեն իրականացվել

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում մայիսի 5–ին դոլարով և եվրոյով գործարքներ չեն իրականացվել։

ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ աճել է 2,36 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 480,62 դրամ

Մայիսի 5–ի դրությամբ Հայաստանի արտարժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, մայիսի 4-ի ցուցանիշի համեմատ, աճել է 2,36 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 480,62 դրամ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։

Երևանում բացվել է ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ «Սայաթ–Նովա» նոր մասնաճյուղը

Երևանում երեքշաբթի բացվել է ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ «Սայաթ–Նովա» նոր մասնաճյուղը։