Fri, 11 July
23.1 C
Yerevan
USD: 383.74 RUB: 4.93 EUR: 450.05 GEL: 141.25 GBP: 521.81

Monthly Archives: July, 2015

ՎՏԲ–Հայաստան Բանկը «Սուպերդրույք» ծառայության շրջանակում վերադարձրել է հաճախորդներին 2 մլն դրամ

«Ապառիկ վարկավորում» պրոդուկտի համար «Սուպերդրույք» ծառայության շրջանակում ՎՏԲ-Հայաստան Բանկում իրենց ապառիկ վարկերը բարեխղճորեն սպասարկող մոտ 1000 վարկառուներ հետ են ստացել վճարած տոկոսագումարների մի մասը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Հայաստանում փողի բազան հունիսին աճել է 5,1 տոկոսով` մինչև 818 մլրդ դրամ

Հայաստանի փողի բազան 2015թ.–ի հունիսին, այս տարվա մայիսի համեմատ, նվազել է 5,1 տոկոսով` կազմելով մոտ 818 մլրդ դրամ։

ՎՏԲ-Հայաստան Բանկը «Յունիստրիմ» ընկերության հետ համատեղ անցկացնում է «Հաջողակ շահում» ակցիան

ՎՏԲ-Հայաստան Բանկը «Յունիստրիմ» ընկերության հետ համատեղ 2015թ.-ի օգոստոսի 1–ից մինչև 2015 թվականի նոյեմբերի 1–ը ներառյալ անցկացնում է «Հաջողակ շահում» ակցիան բոլոր այն ֆիզիկական անձանց համար, ովքեր «Յունիստրիմ» համակարգով ուղարկում և ստանում են դրամական փոխանցումներ, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Հայաստանի առևտրային բանկերն առաջին կիսամյակում պետբյուջե են վճարել 22,5 մլրդ դրամ

2015 թ.–ի երկրորդ եռամսյակի արդյունքներով կազմված Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառվել են երկրում գործող բոլոր առևտրային բանկերը (21 բանկ)` պետբյուջե վճարելով մոտ 22,5 մլրդ դրամ` 2014 թ.–ի նույն ժամանակահատվածի 21,1 մլրդ դրամի դիմաց, նշվում է Հայաստանի պետեկամուտների կոմիտեի կայքում։

Հայաստանի գործարար միջավայրի ցուցիչը 2–րդ եռամսյակում նվազել է 0.1 տ.կ.–ով

Հայաստանի գործարար միջավայրի ցուցիչը 2015 թվականի 2–րդ եռամսյակում նախորդի համեմատ նվազել է 0.1 տ.կ.–ով` մինչև 50.7, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին հանրապետության Կենտրոնական բանկից։

ԿԶԵՀ. «Հայաստանում ուղիղ ներդրումների ծավալը ցածր մակարդակում է»

Համաշխարհային բանկի «Doing Business» վարկանիշի բավականին բարձր հորիզոնականին զուգընթաց Հայաստանում պահպանվում է արտասահմանյան ուղիղ ներդրումների ցածր ներհոսքը, «ԱՌԿԱ» գործակալության հետ զրույցում ասել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի ծրագրերի բաժնի պետ (ԿԶԵՀ, ԵԶԲ – Հիմնադրամի կառավարիչ) Արտակ Ազիզյանը։

ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը հուլիսի 28–ին աճել է 0.22%–ով և 480,2 դրամ կազմել

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում հուլիսի 28–ին իրականացված գործարքների արդյունքում, նախորդ ցուցանիշի համեմատ, ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը աճել է 0.22 տոկոսով և մեկ դոլարի դիմաց կազմել 479,37 դրամ։

ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ աճել է 0,64 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 478,54 դրամ

Հուլիսի 28–ի դրությամբ Հայաստանի արտարժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, հուլիսի 27–ի ցուցանիշի համեմատ, աճել է 0.64 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 478,54 դրամ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։

Հայաստանի առևտրային բանկերի կապիտալն առաջին կիսամյակում աճել է 5,4% մինչև 502,6 մլրդ դրամ

Հայաստանի առևտրային բանկերի կապիտալը 2015 թվականի առաջին կիսամյակում, 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 5,4%` կազմելով 502,6 մլրդ դրամ։ Այսպիսի տվյալներ են բերվում «ԱՌԿԱ» գործակալության «Հայաստանի բանկեր» եռամսյակային տեղեկագրում։

NASDAQ OMX Արմենիայում նախորդ շաբաթ ԱՄՆ դոլարով գործարքների ծավալը 9,35 մլն դոլար է կազմել

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում հուլիսի 20–ից 24–ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով իրականացված առուվաճառքի գործարքների համախառն ծավալը կազմել է 9,35 մլն դոլար` հուլիսի 13–ից 18–ի ընթացքում գրանցված 7,5 մլն դոլարի դիմաց, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։

Հայաստանի ԿԲ–ի համախառն արտաքին պարտավորությունները մայիսին կազմել են 620,7 մլն դոլար

Հայաստանի ԿԲ–ի համախառն արտաքին պարտավորությունները մայիսին կազմել են 620,7 մլն դոլար` ամսվա ընթացքում կրճատվելով 1,9 տոկոսով, նշվում է Հայաստանի կենտրոնական բանկի 2015 թ.–ի մայիսի ամենամսյա տեղեկագրում։

Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 62,8 մլն դոլար

Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում հուլիսի 20–ից 24–ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել մոտ 62,8 մլն դոլար՝ մեկ դոլարի դիմաց 478,91 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։