Thu, 5 March
0.1 C
Yerevan
USD: 377.86 RUB: 4.85 EUR: 439.56 GEL: 138.73 GBP: 505.50

Daily Archives: May 15, 2015

Բաժնետոմսերի գլոբալ շուկան 2015 թ.–ին գագաթնակետի վրա է

Բաժնետոմսային կապիտալի գլոբալ շուկայի ակտիվությունը 2015 թ.–ին հասել է ռեկորդային առավելագույն ցուցանիշին 1980 թ.–ից հետո, վկայում են Thomson Reuters–ի տվյալները, հաղորդում է Vestifinance.ru–ն։

ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը մայիսի 15–ին աճել է 0,34%–ով և 483,64 դրամ կազմել

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում մայիսի 15–ին իրականացված գործարքների արդյունքում, նախորդ ցուցանիշի համեմատ, ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը աճել է 0,34 տոկոսով և մեկ դոլարի դիմաց կազմել 483,64 դրամ։

ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ աճել է 1,16 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 482,9 դրամ

Մայիսի 15–ի դրությամբ Հայաստանի արտարժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, մայիսի 14–ի ցուցանիշի համեմատ, աճել է 1,16 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 482,9 դրամ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։

Ռուսաստանի բանկը չի բացառում ամսական կտրվածքով գնաճի կտրուկ աճ

Ռուսաստանի բանկը հնարավոր է համարում ամսական տեմպերով գնաճի տեղային բռնկումներ, բայց դա չպետք է խախտի ընդհանուր նվազողական միտումը, գրում է Банки.ру–ն` հղում անելով կարգավորիչի մամուլի ծառայությանը։