Moody’s միջազգային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի վարկանիշը

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Moody’s Ratings հեղինակավոր միջազգային վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի՝ ազգային արժույթով ու արտարժույթով երկարաժամկետ բանկային ավանդների վարկանիշը B1-ից Ba3, որը համարժեք է Հայաստանի սուվերեն վարկանիշին: Այս մասին տեղեկացնում է Կոնվերս բանկը։

Միաժամանակ բարձրացվել են Բանկի վարկունակության բազային գնահատականը (BCA) և ճշգրտված BCA-ն՝ b1-ից ba3, ինչպես նաև Բանկի՝ Կոնտրագենտի երկարաժամկետ ռիսկի վարկանիշը (CRR)՝ Ba3-ից Ba2, և Կոնտրագենտի երկարաժամկետ ռիսկի գնահատականը (CR Assessment)՝ Ba3(cr)-ից Ba2(cr):

Այս մասին Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանն ասաց. «Moody’s միջազգային վարկանիշային գործակալության կողմից վարկանիշի բարձրացումը վկայում է Բանկի ակտիվների որակի շարունակական բարելավման, կապիտալի կայուն մակարդակի պահպանման, շահութաբերության ու իրացվելիության բարձր ցուցանիշների մասին։ Այս գնահատականը նաև վկայում է միջազգային կազմակերպությունների և գործընկերների հետ մեր արդյունավետ համագործակցության մասին, ինչի շնորհիվ հետևողականորեն ամրապնդում ենք մեր դիրքերը ֆինանսական շուկայում»:

Moody’s-ի զեկույցի համաձայն` վարկանիշի վերանայման ժամանակ հաշվի է առնվել նաև խնդրահարույց վարկերի տեսակարար կշռի նվազումը; Ըստ գործակալության, կապիտալի համարժեքությունը շարունակում է մնալ Բանկի վարկունակության հիմնական առավելություններից մեկը՝ ապահովելով բուֆեր հնարավոր ռիսկերի դեպքում:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը

Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվները գերազանցել են 915,92 մլրդ դրամը՝ տարեսկզբից աճելով 6,36%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ակտիվները 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 915,92 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,19%-ով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 6,36%-ով

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը (ՎԻԴԵՈ)

25 տարի առաջ երեք ընկերներ որոշեցին ու հիմնեցին PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների, պատուհանների ու ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատարներից է

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Նոյեմբերի 13-15-ը կայանալիք Toon Expo.Invest 2026...

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img