ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի․ /ԱՌԿԱ/․ «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի հունվար-սեպտեմբերի արդյունքներով։
Ոլորտի համախառն զուտ շահույթը կազմել է 30,27 մլրդ դրամ՝ 2025 թ.-ի նույն ժամանակահատվածի 41,26 մլրդ դրամի դիմաց՝ նվազելով 26,62%-ով։ 44 կազմակերպություններից տասը հաշվետու ժամանակահատվածն ավարտել են վնասով։
«ԱՌԿԱ» գործակալության վարկանիշի համաձայն՝ 2026 թ.-ի հունվար-սեպտեմբերի արդյունքներով ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունը դարձել է «Բնակարան երիտասարդներին»-ը։ Ընկերության զուտ շահույթը (հարկումից հետո) կազմել է 8,71 մլրդ դրամ՝ 2025 թ.-ի հունվար-սեպտեմբերի 7,61 մլրդ դրամ ցուցանիշի համեմատությամբ։
Երկրորդ տեղում «ԱԿԲԱ Լիզինգ»-ն է՝ 5,39 մլրդ դրամ զուտ շահույթով (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 4,63 մլրդ դրամի դիմաց)։
Երրորդ տեղը զբաղեցնում է «Գլոբալ Կրեդիտ»-ը, որի զուտ շահույթը 2026 թ.-ի ինն ամիսների արդյունքներով կազմել է 3,62 մլրդ դրամ՝ 2025 թ.-ի հունվար-սեպտեմբերի 1,91 մլրդ դրամ ցուցանիշի համեմատությամբ։
Չորրորդ տեղում «Արեգակ»-ն է, որի զուտ շահույթը կազմել է 2,92 մլրդ դրամ՝ 2025 թվականի հունվար-սեպտեմբերի 2,95 մլրդ դրամ ցուցանիշի համեմատությամբ։
Առաջատարների հնգյակը եզրափակում է «Ազգային հիփոթեքային ընկերություն»-ը՝ 2,45 մլրդ դրամ զուտ շահույթով՝ 2025 թ.-ի ինն ամիսների 2,27 մլրդ դրամ ցուցանիշի համեմատությամբ։

Աղբյուր՝ «ԱՌԿԱ» գործակալության «Հայաստանի վարկային կազմակերպությունները (գործունեության հիմնական ցուցանիշները). 2026 թ.-ի III եռամսյակ» ֆինանսատնտեսական տեղեկագիր։
Ավելի մանրամասն տեղեկատվություն պարունակող այս տեղեկագիրը, ինչպես նաև գործակալության այլ տեղեկատվական պրոդուկտներ ձեռք բերելու համար խնդրում ենք դիմել մարքեթինգի բաժին (էլ. փոստ՝ [email protected])։







