Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվները գերազանցել են 915,92 մլրդ դրամը՝ տարեսկզբից աճելով 6,36%-ով

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի․ /ԱՌԿԱ/․ Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ակտիվները 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 915,92 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,19%-ով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 6,36%-ով։

Այս մասին են վկայում «ԱՌԿԱ» գործակալության տեղեկագրի տվյալները։

Ակտիվների կառուցվածքում հաճախորդներին տրամադրված վարկերին, այլ փոխառություններին և լիզինգային գործառնություններին բաժին է ընկնում 75,08%-ը կամ 687,70 մլրդ դրամը։

Ներդրումային պորտֆելը կազմել է 99,70 մլրդ դրամ կամ ակտիվների 10,89%-ը։ Բանկերում տեղաբաշխված միջոցները և դրամական շուկաներում այլ ներդրումները հասել են 51,84 մլրդ դրամի (5,66%), կանխիկ դրամական միջոցները և բանկային հաշիվները՝ 31,77 մլրդ դրամի (3,47%)։

Հիմնական միջոցներին և ոչ նյութական ակտիվներին բաժին է ընկնում 10,55 մլրդ դրամ (1,15%), այլ գործառնությունների գծով ստացվելիք գումարներին՝ 1,28 մլրդ դրամ (0,14%), իսկ մնացած ակտիվներին՝ 33,08 մլրդ դրամ (3,61%)։

Աղբյուր՝ «ԱՌԿԱ» գործակալության «Հայաստանի վարկային կազմակերպությունները (գործունեության հիմնական ցուցանիշները). 2026 թվականի III եռամսյակ» ֆինանսատնտեսական տեղեկագիր։

Ավելի մանրամասն տեղեկատվություն պարունակող այս տեղեկագիրը, ինչպես նաև գործակալության այլ տեղեկատվական արտադրանքներ ձեռք բերելու համար խնդրում ենք դիմել մարքեթինգի բաժին (էլ. փոստ՝ [email protected])։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

CUBE Invest–ը դարձել է առաջին ներդրումային ընկերությունը, որի 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերը ցուցակվել են AMX–ում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

Այս առիթով Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի է ունեցել զանգի հնչեցման ավանդական արարողությունը՝ ազդարարելով ընկերության մուտքը բորսայական պարտատոմսերի շուկա՝ արդեն որպես թողարկող

Բիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը Գյումրիում

Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ կազմակերպված «Բանկերը և բիզնեսը՝ Գյումրիում» էքսպոյում Յունիբանկը փոքր և միջին ձեռնարկություններին ներկայացրեց ֆինանսավորման և քարտային վճարումների ընդունման իր առաջարկները։

Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի 9 ամիսների արդյունքներով

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի հունվար-սեպտեմբերի արդյունքներով

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը մասնակցել է Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովին, որն այս անգամ անցկացվել է Գյումրիում

Զեղծարարները  կոմունալ ծառայությունների աշխատակիցների անվան տակ վարկեր են ձևակերպում ՀՀ քաղաքացիների անունով․ ԿԲ-ն  զգուշացրել է նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը վերջին շրջանում ահազանգեր է ստանում ֆինանսական զեղծարարության  նոր սխեմայի վերաբերյալ, որի դեպքում զեղծարարները  կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունների աշխատակիցների անվան տակ այցելում են քաղաքացիների բնակարաններ, հայտնում է ԿԲ մամուլի ծառայությունը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img