ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացնում է Հայաստանի 17 բանկերի վարկանիշը՝ 2026 թվականի հունվար–սեպտեմբերի հարկումից հետո ստացված շահույթի ծավալով: Համախառն արդյունքը կազմել է 334.44 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 8.63%-ով:
Արդշինբանկը պահպանել է առաջին տեղը՝ 104.82 մլրդ դրամ շահույթով և 1.56% տարեկան աճով: Ամերիաբանկը զբաղեցրել է երկրորդ տեղը՝ 65.09 մլրդ դրամով և 27.51% աճով: Երրորդն է Ակբա բանկը՝ 26.43 մլրդ դրամ, ինչը 0.53%-ով պակաս է մեկ տարի առաջվա արդյունքից:
Չորրորդ տեղում է Ինեկոբանկը՝ 22.27 մլրդ դրամ ցուցանիշով և 3.05% աճով, առաջատարների հնգյակը եզրափակում է IDBank-ը՝ 15.74 մլրդ դրամ շահույթի ծավալով (աճը՝ 13.95%):
17 բանկերից շահույթի տարեկան նվազում է արձանագրվել Ակբա Բանկի, Էվոկաբանկի, Յունիբանկի և Ֆասթ Բանկի մոտ:

III եռամսյակի արդյունքներով առաջատարների հնգյակն ունի հետևյալ տեսքը. Արդշինբանկ (36.05 մլրդ դրամ, աճը՝ 1.10%՝ 2026 թվականի II եռամսյակի համեմատ), Ամերիաբանկ (25.10 մլրդ դրամ, եռամսյակային աճը՝ 20.89%), Ակբա բանկ (9.89 մլրդ դրամ, եռամսյակային աճը՝ 10.50%), Ինեկոբանկ (8.63 մլրդ դրամ, անկումը՝ 0.95%) և IDBank (5.59 մլրդ դրամ, աճը՝ 0.46%):

Բանկերի վարկանիշի կազմման աղբյուրն է «ԱՌԿԱ» գործակալության «Հայաստանի բանկերի գործունեության ցուցանիշները: Օպերատիվ տվյալներ 2026 թվականի III եռամսյակի համար» տեղեկագիրը, որը կազմվել է ՖՀՄՍ միջազգային ստանդարտներին համապատասխան հրապարակվող հայկական բանկերի հաշվետվությունների հիման վրա:
Տվյալ տեղեկագիրը և գործակալության այլ տեղեկատվական պրոդուկտները ձեռք բերելու համար խնդրում ենք դիմել մարքեթինգի բաժին (е-mail: [email protected]):







