Հայաստանի բանկերի շահույթը 9 ամսում աճել է 8,6%–ով՝ մինչև 334,4 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի բանկերի համախառն շահույթը հարկումից հետո 2026 թվականի հունվար–սեպտեմբերին կազմել է 334.44 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 307.87 մլրդ դրամի համեմատ: Աճը կազմել է 8.63%, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում։

Համախառն շահույթ

Տեղեկագրում ներկայացված բոլոր 17 բանկերն էլ ինն ամիսներն ավարտել են դրական ֆինանսական արդյունքով: Անցյալ տարվա հունվար–սեպտեմբերի համեմատ շահույթն ավելացել է 13 բանկի մոտ և կրճատվել՝ չորսի:

Շահույթի ծավալով առաջին տեղն է զբաղեցնում Արդշինբանկը՝ 104.82 մլրդ դրամ: Հաջորդում են Ամերիաբանկը՝ 65.09 մլրդ, Ակբա բանկը՝ 26.43 մլրդ, Ինեկոբանկը՝ 22.27 մլրդ և IDBank-ը՝ 15.74 մլրդ դրամ:

Այս հնգյակին բաժին է ընկել հատվածի համախառն շահույթի 70.07%-ը: Այս ցուցանիշով երկու խոշորագույն բանկերի՝ Արդշինբանկի և Ամերիաբանկի մասնաբաժինը կազմել է 50.81%:

Ինն ամիսների ընթացքում շահույթի ամենամեծ տոկոսային աճը գրանցվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի մոտ՝ 79.16%-ով: ԱՄԻՕ Բանկի ցուցանիշն ավելացել է 47.71%-ով, Արցախբանկինը՝ 34.84%-ով:

Եռամսյակային շահույթ

Հայաստանի բանկերի շահույթը հարկումից հետո 2026 թվականի հուլիս–սեպտեմբերին կազմել է 120.13 մլրդ դրամ: Սա 8.40%-ով ավելի է ապրիլ–հունիս ամիսների արդյունքից և 12.09%-ով ավելի՝ 2025 թվականի III եռամսյակի շահույթից:

III եռամսյակում շահույթի ծավալով առաջատարներն են եղել Արդշինբանկը՝ 36.05 մլրդ դրամ, Ամերիաբանկը՝ 25.10 մլրդ դրամ և Ակբա Բանկը՝ 9.89 մլրդ դրամ: Չորրորդ տեղում է Ինեկոբանկը՝ 8.63 մլրդ դրամով, առաջին հնգյակը եզրափակում է IDBank-ը՝ 5.59 մլրդ դրամով:

Եռամսյակային շահույթն աճել է 12 բանկի մոտ և նվազել՝ հինգի: Ֆասթ Բանկը II եռամսյակի վնասից հետո III եռամսյակում ստացել է դրական արդյունք: Բացասական բազայի նկատմամբ տոկոսային աճը նրա համար չի հաշվարկվում:

Բանկերի վարկանիշի կազմման աղբյուրն է «ԱՌԿԱ» գործակալության «Հայաստանի բանկերի գործունեության ցուցանիշները: Օպերատիվ տվյալներ 2026 թվականի III եռամսյակի համար» տեղեկագիրը, որը կազմվել է ՖՀՄՍ միջազգային ստանդարտներին համապատասխան հրապարակվող հայկական բանկերի հաշվետվությունների հիման վրա:

Տվյալ տեղեկագիրը և գործակալության այլ տեղեկատվական պրոդուկտները ձեռք բերելու համար խնդրում ենք դիմել մարքեթինգի բաժին (е-mail: [email protected]):

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններ

IDBank-ը գործընկերների հետ կմասնակցի Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի Կողմերի համաժողովի 17-րդ հանդիպմանը՝ COP17-ին՝ ներկայացնելով «կանաչ» փոխակերպման, թվային էկոհամակարգերի և կենսաբազմազանության պահպանմանն ուղղված մի շարք առանցքային նախաձեռնություններ։

ՀՀ ԿԲ–ն վերանայում է «Պետական պարտատոմսերում ներդրումներն ըստ ռեզիդենտայնության» վիճակագրական տվյալների հրապարակման ժամկետը

ՀՀ կենտրոնական բանկը վերանայում է «Պետական պարտատոմսերում ներդրումներն ըստ ռեզիդենտայնության» վիճակագրական տվյալների հրապարակման ժամկետը

Իդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանը (ՎԻԴԵՈ)

COP17-ի Կանաչ գոտում կայացավ «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի «Անտառային կենսաբազմազանություն․ իմերսիվ փորձառություն» ցուցադրության բացումը, որին ներկա էին IDBank և Իդրամ ընկերությունները

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են, մինչդեռ ռուբլին շարունակել է աճել. ՀՀ ԿԲ

2026 թվականի հոկտեմբերի 13-ին ՀՀ արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ  հոկտեմբերի 12-ի համեմատ, նվազել է 0.48 կետով՝ կազմելով 361.73 դրամ։

«Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» հիմնադրամը՝ «Մի դրամի ուժի» հոկտեմբեր ամսվա շահառու

«Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում սեպտեմբեր ամսվա ընթացքում կուտակված 4,648,503 դրամն ուղղվել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխության կազմակերպմանը, որի նպատակն է ընդգծել կլիմայի փոփոխության դեմ պայքարում և կենսաբազմազանության պահպանության գործում կանանց ներդրումը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img