ՀՀ ԿԲ–ն վերանայում է «Պետական պարտատոմսերում ներդրումներն ըստ ռեզիդենտայնության» վիճակագրական տվյալների հրապարակման ժամկետը

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ ՀՀ կենտրոնական բանկը վերանայում է «Պետական պարտատոմսերում ներդրումներն ըստ ռեզիդենտայնության» վիճակագրական տվյալների հրապարակման ժամկետը։

ԿԲ–ի կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն, այսուհետ նշված տեղեկատվությունը Կենտրոնական բանկի պաշտոնական կայքում կհրապարակվի հաշվետու ամսվա ավարտին հաջորդող չորրորդ աշխատանքային օրը՝ նախկինում սահմանված՝ հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 25-ի փոխարեն։

ԿԲ–ից նշել են, որ ժամկետը վերանայելիս ՀՀ կենտրոնական բանկը կարևորել է վիճակագրական տեղեկատվության ժամանակին հասանելիությունն ու օգտագործողների պահանջարկը։

Տվյալները հասանելի կլինեն Կենտրոնական բանկի պաշտոնական կայքում՝ Վիճակագրություն բաժնում:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 2027թ․–ին կարող է 0,7 տոկոսային կետով գերազանցել 2026թ․–ի սպասվող ցուցանիշը․ Գալստյան

Խորհրդարանում ներկայացնելով 2027 թվականի պետբյուջեի նախագծի վերաբերյալ ԿԲ եզրակացությունը՝ Գալստյանը նշել է, որ, չնայած աճին, ցուցանիշը կմնա 50%-ից ցածր

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 6-ի դրությամբ  Հայաստանի արժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 5-ի համեմատ, նվազել է 0,06 կետով և կազմել 360,34 դրամ։

Հայաստանում հոկտեմբերին  գրանցվել է 4,3% գնաճ

Հայաստանի սպառողական շուկայում ընթացիկ տարվա հոկտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 4,3%,  նշվում է Հայաստանի Վիճակագրական կոմիտեի զեկույցում

ՊԵԿ-ը զգուշացրել է Ռուսաստանից Հայաստան և մի շարք այլ երկրներ կանխիկ ռուբլու արտահանման արգելքի մասին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հիշեցրել է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան և մի շարք այլ պետություններ ռուսական կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումների մասին

«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում (ՎԻԴԵՈ)

Դեռ 7 տարի առաջ «Դիլի Թաունի» կոնցեպտը զուտ գաղափար էր, իսկ այսօր այն Հայաստանի համար վերածվել է եզակի համալիրի՝ «քաղաք՝ քաղաքի ներսում»

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img