Հայաստանի խոշորագույն բանկերի վարկանիշն՝ ըստ 2026թ․–ի 9 ամսվա ակտիվների ծավալի

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի խոշորագույն բանկերի վարկանիշն՝ ըստ համախառն ակտիվների ծավալի։

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 14.46 տրլն դրամ՝ 2025 թվականի սեպտեմբերի 30-ի 11.97 տրլն դրամի համեմատ (աճը՝ 20.82%) և 2026 թվականի հունիսի վերջի 13.84 տրլն դրամի համեմատ (աճը՝ 4.52%), նշվում է «ԱՌԿԱ»–ի օպերատիվ տեղեկագրում։

Ակտիվներով խոշորագույն բանկն է մնում Արդշինբանկը՝ 3.03 տրլն դրամով (տարեկան աճը՝ 23.45%): Երկրորդ տեղն է զբաղեցնում Ամերիաբանկը՝ 2.80 տրլն դրամ (աճը՝ 32.16%): Հաջորդում են Ակբա բանկը՝ 1.18 տրլն դրամ (աճը՝ 19.63%), Ինեկոբանկը՝ 1.07 տրլն դրամ (աճը՝ 30.12%) և ԱՄԻՕ Բանկը՝ 939.25 մլրդ դրամ (աճը՝ 0.05%):

Տարեկան կտրվածքով ակտիվներն ավելացել են բոլոր 17 բանկերի մոտ, իսկ եռամսյակի ընթացքում աճ է գրանցել 13 բանկ, անկում է գրանցել 4 բանկ: Տարեկան և եռամսյակային աճի ամենաբարձր տեմպն է գրանցել Ֆասթ Բանկը՝ համապատասխանաբար 67.87% և 15.02%:

Ակտիվների մեծությամբ առաջին երկու բանկերին՝ Արդշինբանկին և Ամերիաբանկին, բաժին է ընկնում հատվածի համախառն ակտիվների 40.26%-ը:

Բանկերի վարկանիշի կազմման աղբյուրն է «ԱՌԿԱ» գործակալության «Հայաստանի բանկերի գործունեության ցուցանիշները: Օպերատիվ տվյալներ 2026 թվականի III եռամսյակի համար» տեղեկագիրը, որը կազմվել է ՖՀՄՍ միջազգային ստանդարտներին համապատասխան հրապարակվող հայկական բանկերի հաշվետվությունների հիման վրա:

Տվյալ տեղեկագիրը և գործակալության այլ տեղեկատվական պրոդուկտները ձեռք բերելու համար խնդրում ենք դիմել մարքեթինգի բաժին (е-mail: [email protected]): ($1 — 361.36 դրամ)

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի  փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ շարունակել է նվազել, մինչդեռ դոլարը բարձրացել է.  ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 12-ին ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ 2026 թվականի նոյեմբերի 11-ի համեմատ, աճել է 0.03 դրամով՝ հասնելով 360.51 դրամի։

Հայաստանի վարկային կազմակերպությունների կապիտալը 9 ամսում աճել է 4,35%-ով՝ հասնելով 474,09 մլրդ դրամի

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն կապիտալը 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 474,09 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,49%-ով, իսկ տարեսկզբից՝ 4,35%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվները գերազանցել են 915,92 մլրդ դրամը՝ տարեսկզբից աճելով 6,36%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ակտիվները 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 915,92 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,19%-ով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 6,36%-ով

«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է

IDBank-ը և Իդրամը «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում ամփոփել են հոկտեմբեր ամսվա արդյունքները

Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի 9 ամիսների արդյունքներով

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի հունվար-սեպտեմբերի արդյունքներով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img