ՀՀ-ի վարկային կազմակերպությունների վարկային և լիզինգային պորտֆելը 2026 թ.-ի առաջին կիսամյակում կազմել է 681.8 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի․/ԱՌԿԱ/.   Հայաստանի վարկային կազմակերպությունների վարկային ներդրումների և լիզինգային գործառնությունների համախառն պորտֆելը 2026 թ.-ի հունիսի 30-ի դրությամբ կազմել է 681.8 մլրդ դրամ՝ նախորդ եռամսյակի համեմատ ավելանալով 1.64%-ով, իսկ տարվա սկզբի համեմատ՝ 3.23%-ով:

Այս մասին են վկայում Հայաստանի վարկային կազմակերպությունների ամփոփ հաշվետվության տվյալները:

«ԱՌԿԱ» գործակալության ռենքինգի համաձայն՝ 2026 թ.-ի հունիսի վերջի դրությամբ վարկային և լիզինգային պորտֆելի ծավալով Հայաստանի վարկային կազմակերպությունների շարքում առաջատար դիրքն է զբաղեցնում «Բնակարան երիտասարդներին» ընկերությունը:

Նրա վարկային և լիզինգային ներդրումների ծավալը կազմել է 130.3 մլրդ դրամ, իսկ տեսակարար կշիռը համակարգում՝ 19.11%: Երկրորդ դիրքում է «ԱԿԲԱ-Լիզինգ»-ը՝ 109.2 մլրդ դրամ պորտֆելի ցուցանիշով (մասնաբաժինը՝ 16.01%):

Երրորդ դիրքն է զբաղեցնում «Ազգային Հիփոթեքային»-ը, որի վարկային և լիզինգային գործառնությունների ծավալը հասել է 105.1 մլրդ դրամի (մասնաբաժինը՝ 15.42%): Այս ցուցանիշով հատվածի առաջատարների հնգյակում են ընդգրկվել նաև «Էքսպորտ Ֆայնենս»-ը (47.73 մլրդ դրամ, մասնաբաժինը՝ 7%) և «Արեգակ»-ը (34.4 մլրդ դրամ, մասնաբաժինը՝ 5,05%):

Վարկային և լիզինգային պորտֆելի մեծությամբ TOP-20 վարկային կազմակերպությունները, 2026 թ.-ի առաջին կիսամյակ:

Աղբյուրը՝ «ԱՌԿԱ» գործակալության «Հայաստանի վարկային կազմակերպությունները (գործունեության հիմնական ցուցանիշները): 2026 թ.-ի II եռամսյակ» ֆինանսատնտեսական տեղեկագիր:

Սույն տեղեկագիրը, որում ամփոփված է առավել մանրամասն տեղեկատվություն, ինչպես նաև գործակալության այլ տեղեկատվական պրոդուկտները ձեռք բերելու համար խնդրում ենք դիմել մարքեթինգի բաժին (e-mail՝ [email protected]):

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ փոխվարչապետը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են մասնավոր կապիտալի ներգրավման և ենթակառուցվածքների զարգացման հարցերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակության հետ  քննարկել է ՀՀ կառավարության առաջնահերթությունները, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, պետության բնապահպանական օրակարգը, մասնավոր կապիտալի ներգրավման և պետություն-մասնավոր գործընկերության ընդլայնման հնարավորությունները։

ԿԲ–ն որոշումներ է ընդունում տնտեսության զարգացման առավել վտանգավոր սցենարները կանխելու համար․ Մարտին Գալստյան

ԿԲ նախագահի խոսքով՝ մոտեցումների վերանայման անհրաժեշտությունը պայմանավորված էր գլոբալ անորոշության և աշխարհաքաղաքական ռիսկերի աճով

Հայաստանի երկու բանկ III եռամսյակում ապահովել են բանկային հատվածի ակտիվների և վարկային ներդրումների աճի կեսը

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները III եռամսյակում ավելացել են 625.78 մլրդ դրամով կամ 4.52%-ով՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ հասնելով 14.46 տրլն դրամի

Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերն է։

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ հանգեցնի վարկերի թանկացմանը. ՀՀ ԿԲ նախագահը բացատրել է՝ ինչու

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ ենթադրի բանկերի կողմից տրամադրվող վարկերի թանկացում, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img