ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում «Սևանավանք» արծաթե հուշադրամը

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի․ /ԱՌԿԱ/․ 2026 թվականի նոյեմբերի 13-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Պատմական դռներ» հուշադրամների շարքի «Սևանավանք» արծաթե հուշադրամը, հայտնում են ԿԲ-ից։

«Սևանավանք» արծաթե հուշադրամը առանձնանում է դիմերեսին և դարձերեսին կիրառված ուլտրաբարձր ռելիեֆի փորագրության տեխնոլոգիայով, ինչն էլ ավելի արտահայտիչ է դարձնում միջնադարյան հայ արհեստավարժ վարպետների կերտած բարձրաճաշակ դռան գեղեցկությունը:

Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, իսկ դարձերեսին՝ Սևանավանքի Սուրբ Առաքելոց եկեղեցու 1486 թվականի դուռը։

Հուշադրամը հատվել է Գերմանիայի «B.H. Mayer Mint» դրամահատարանում։

Հուշադրամն ունի 2000 դրամ անվանական արժեք։ Այն պատրաստված է 999,9 հարգի արծաթից, կշռում է 62,2 գրամ և ունի 50 մմ տրամագիծ։

Թողարկումը սահմանափակված է մինչև 999 օրինակով։

Պատմական դուռը հայկական մշակութային ժառանգության արժեքավոր նմուշ է, գտնվում է Հայաստանի պատմության թանգարանում՝ հատուկ պետական պահպանության ներքո:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Նոյեմբերի 13-15-ը կայանալիք Toon Expo.Invest 2026...

Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

․«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների ծավալի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (նոյեմբերի 2–8)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ կենտրոնացած էր դրամավարկային քաղաքականության խստացման, բանկային իրացվելիության կարգավորման և պետական պարտքի պարամետրերի քննարկման վրա

Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ (ՎԻԴԵՈ)

Անշարժ գույքի ձեռքբերումը հաճախ ուղեկցվում է բազմաթիվ կազմակերպչական հարցերով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img