Հայաստանի վարկային կազմակերպությունների դասակարգումն ըստ վարկային և լիզինգային պորտֆելի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․ /ԱՌԿԱ/․ «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների դասակարգումն ըստ վարկային ներդրումների և լիզինգային գործառնությունների ծավալի՝ 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ։

Ոլորտի վարկային ներդրումների և լիզինգային գործառնությունների համախառն ծավալը կազմել է 687,70 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 0,87%-ով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 4,13%-ով։

«ԱՌԿԱ» գործակալության դասակարգման համաձայն՝ 2026 թվականի սեպտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի վարկային կազմակերպությունների շրջանում վարկային և լիզինգային պորտֆելի ծավալով առաջատար դիրքը զբաղեցնում է «Բնակարան երիտասարդներին» ընկերությունը։ Ընկերության վարկային և լիզինգային ներդրումների ծավալը կազմել է 131,03 մլրդ դրամ, իսկ մասնաբաժինը համակարգում՝ 19,05%։

Երկրորդ տեղում «ԱԿԲԱ Լիզինգ»-ն է՝ 119,76 մլրդ դրամ պորտֆելով (մասնաբաժինը՝ 17,41%)։

Երրորդ տեղը զբաղեցնում է «Ազգային հիփոթեքային ընկերությունը», որի վարկային-լիզինգային գործառնությունների ծավալը հասել է 102,81 մլրդ դրամի (մասնաբաժինը՝ 14,95%)։

Այս ցուցանիշով ոլորտի առաջատար հնգյակում ընդգրկվել են նաև «Էքսպորտ Ֆայնենս»-ը (37,63 մլրդ դրամ, մասնաբաժինը՝ 5,47%) և «Արեգակ»-ը (35,80 մլրդ դրամ, մասնաբաժինը՝ 5,21%)։

Աղբյուր՝ «ԱՌԿԱ» գործակալության «Հայաստանի վարկային կազմակերպությունները (գործունեության հիմնական ցուցանիշները). 2026 թվականի III եռամսյակ» ֆինանսատնտեսական տեղեկագիր։

Տվյալ տեղեկագիրը, որը պարունակում է առավել մանրամասն տեղեկատվություն, ինչպես նաև գործակալության այլ տեղեկատվական արտադրանքներ ձեռք բերելու համար խնդրում ենք դիմել մարքեթինգի բաժին (էլ. փոստ՝ [email protected])։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի վարկային կազմակերպությունների զուտ շահույթը 9 ամսում կրճատվել է 26,62%–ով՝ մինրև 30,27 մլրդ դրամ

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն զուտ շահույթը 2026 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 30.27 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 41.26 մլրդ դրամի դիմաց՝ կրճատվելով 26.62%-ով

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը (ՎԻԴԵՈ)

25 տարի առաջ երեք ընկերներ որոշեցին ու հիմնեցին PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների, պատուհանների ու ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատարներից է

Freedom Broker Armenia-ի տնօրենն ակնկալում է դադար ՀՀ ԿԲ-ի տոկոսադրույքի բարձրացման հարցում, սակայն մատնանշում է դրա հետագա աճի պայմանները (ԲԱՑԱՌԻԿ)

ՀՀ ԿԲ-ի հետագա որոշումները վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ կախված կլինեն գնաճի դինամիկայից և դրա կառուցվածքից, կարծում է Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմանը

Եվրոն հայկական դրամի նկատմամբ նվազել է, մինչդեռ դոլարն ու ռուբլին աճել են.  ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 5-ին Հայաստանի արժութային շուկայում  ձևավորված հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նոյեմբերի 4-ի համեմատ, աճել է 0,28 կետով և կազմել 360,4 դրամ

Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

․«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների ծավալի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img