Հայաստանի վարկային կազմակերպությունների ներդրումային պորտֆելը III եռամսյակի արդյունքներով կազմել է 99,70 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․ /ԱՌԿԱ/․  2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ներդրումային պորտֆելը կազմել է 99,70 մլրդ դրամ։ Այս մասին են վկայում «ԱՌԿԱ» գործակալության տեղեկագրի տվյալները։

Ներդրումային պորտֆելը ներկայացված է տեղեկագրում ներառված 44 վարկային կազմակերպություններից 18-ի տվյալների հիման վրա։ Դրա մասնաբաժինը ոլորտի համախառն ակտիվներում կազմում է 10,89%։

Այսպես, 2026 թ.-ի սեպտեմբերի վերջի դրությամբ պորտֆելի կառուցվածքը հետևյալն է.

— վաճառքի համար նախատեսված ներդրումներ՝ 35,52 մլրդ դրամ (պորտֆելի 35,63%-ը),

— այլ անձանց կանոնադրական կապիտալում ներդրումներ՝ 32,66 մլրդ դրամ (32,76%),

— մինչև մարման ժամկետի ավարտը պահվող ներդրումներ՝ 27,19 մլրդ դրամ (27,27%),

— առևտրային նպատակներով (վերավաճառքի համար) ֆինանսական ներդրումներ՝ 4,33 մլրդ դրամ (4,34%)։

Ներդրումների ծավալով հինգ խոշորագույն վարկային կազմակերպություններին բաժին է ընկնում 18 կազմակերպությունների համախառն ներդրումային պորտֆելի 87,38%-ը՝ 87,11 մլրդ դրամ։ Առաջատար հնգյակում ընդգրկված են՝

— «Բնակարան երիտասարդներին»՝ 54,91 մլրդ դրամ

— «Գլոբալ Կրեդիտ»՝ 13,99 մլրդ դրամ

— «Ազգային հիփոթեքային ընկերություն»՝ 6,38 մլրդ դրամ

— «ԿՌԻԱ»՝ 5,95 մլրդ դրամ

— «ԲԼԵՍՍ»՝ 5,88 մլրդ դրամ։

Աղբյուր՝ «ԱՌԿԱ» գործակալության «Հայաստանի վարկային կազմակերպությունները (գործունեության հիմնական ցուցանիշները). 2026 թվականի III եռամսյակ» ֆինանսատնտեսական տեղեկագիր։

Տվյալ տեղեկագիրը, որը պարունակում է առավել մանրամասն տեղեկատվություն, ինչպես նաև գործակալության այլ տեղեկատվական արտադրանքներ ձեռք բերելու համար խնդրում ենք դիմել մարքեթինգի բաժին (էլ. փոստ՝ [email protected])։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի վարկային կազմակերպությունների զուտ շահույթը 9 ամսում կրճատվել է 26,62%–ով՝ մինրև 30,27 մլրդ դրամ

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն զուտ շահույթը 2026 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 30.27 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 41.26 մլրդ դրամի դիմաց՝ կրճատվելով 26.62%-ով

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը (ՎԻԴԵՈ)

25 տարի առաջ երեք ընկերներ որոշեցին ու հիմնեցին PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների, պատուհանների ու ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատարներից է

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (նոյեմբերի 2–8)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ կենտրոնացած էր դրամավարկային քաղաքականության խստացման, բանկային իրացվելիության կարգավորման և պետական պարտքի պարամետրերի քննարկման վրա

Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի 9 ամիսների արդյունքներով

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի հունվար-սեպտեմբերի արդյունքներով

Զեղծարարները  կոմունալ ծառայությունների աշխատակիցների անվան տակ վարկեր են ձևակերպում ՀՀ քաղաքացիների անունով․ ԿԲ-ն  զգուշացրել է նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը վերջին շրջանում ահազանգեր է ստանում ֆինանսական զեղծարարության  նոր սխեմայի վերաբերյալ, որի դեպքում զեղծարարները  կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունների աշխատակիցների անվան տակ այցելում են քաղաքացիների բնակարաններ, հայտնում է ԿԲ մամուլի ծառայությունը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img