ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․ /ԱՌԿԱ/․ Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն կապիտալը 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 474,09 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,49%-ով, իսկ տարեսկզբից՝ 4,35%-ով։
Այս մասին են վկայում «ԱՌԿԱ» գործակալության տեղեկագրի տվյալները։
Համախառն կապիտալի կառուցվածքում կանոնադրական կապիտալին բաժին է ընկնում 272,81 մլրդ դրամ, կուտակված շահույթին՝ 176,73 մլրդ դրամ, գլխավոր պահուստին՝ 13,39 մլրդ դրամ։
Էմիսիոն եկամուտը կազմել է 6,66 մլրդ դրամ, վերագնահատման պահուստը՝ 3,81 մլրդ դրամ, կապիտալի այլ բաղադրիչները՝ 687,11 մլն դրամ։
Այսպիսով, կանոնադրական կապիտալի մասնաբաժինը ոլորտի համախառն կապիտալում կազմել է 57,54%, իսկ կուտակված շահույթինը՝ 37,28%։
Աղբյուրը՝ «ԱՌԿԱ» գործակալության «Հայաստանի վարկային կազմակերպությունները (գործունեության հիմնական ցուցանիշները). 2026 թվականի III եռամսյակ» ֆինանսատնտեսական տեղեկագիր։
Այս տեղեկագիրը, որում ամփոփված է ավելի մանրամասն տեղեկատվություն, ինչպես նաև գործակալության այլ տեղեկատվական պրոդուկտներ ձեռք բերելու համար խնդրում ենք դիմել մարքեթինգի բաժին (էլ. փոստ՝ [email protected]):







