Իդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ COP17-ի Կանաչ գոտում կայացավ «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի «Անտառային կենսաբազմազանություն․ իմերսիվ փորձառություն» ցուցադրության բացումը, որին ներկա էին IDBank և Իդրամ ընկերությունները։

Բազմատեսակ տեխնիկայի և մուլտիմեդիա բովանդակության օգտագործման շնորհիվ ցուցադրությունն այցելուների համար ստեղծում է բացառիկ փորձառություն՝ ներկայացնելով անտառների հարուստ կենսաբազմազանությունը հողի վրա և հողի տակ։ Այցելուները նախ «հայտնվում են» անտառի խորքում, ապա «անցնում» հողի տակ՝բացահայտելով կյանքի տարբեր ձևերի կապերն ու փոխկախվածությունը։

Ցուցադրության իրականացումը հնարավոր է դարձել Իդրամի և IDBank-ի կողմից իրականացվող «Մի դրամի ուժը» նախաձեռնության, Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամի, Հայաստանում Բելգիայի և Գերմանիայի դեսպանությունների աջակցությամբ։

IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի խոսքով՝ «Իմ անտառ Հայաստան»-ի հետ համատեղ իրականացվող այս նախագիծն առանձնահատուկ նշանակություն ունի․ «Այս ցուցադրությունը հավաքական ջանքերի արդյունքում իրականացվող նախաձեռնություն է, որտեղ յուրաքանչյուրս պետք է ստանձնենք պատասխանատվություն և հստակ քայլերով ընդգծենք բնության պահպանության կարևորությունը։ Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի ոչ միայն ներկա, այլև ապագա սերունդների համար ապահովենք ավելի կանաչ, կայուն և բարեկեցիկ Հայաստան»։

Իդրամի տնօրեն Արսեն Քդենյանը կարևորեց բնապահպանական նախաձեռնությունների առաջնահերթությունը ընկերության համար՝ նշելով․ «Հպարտ ենք լինել այս նախաձեռնության մի մասը։ «Իմ անտառ Հայաստան»-ի հետ համագործակցությունն ու «Սիմֆոնիկ անտառի» ստեղծումը լիովին արտացոլում են մեր ռազմավարությունը՝ փոքր քայլերով հասնել մասշտաբային փոփոխությունների։ Վստահ ենք, որ յուրաքանչյուր նվիրաբերված դրամ և հիմնված անտառ հանդիսանում են կարևոր էկոլոգիական քայլ և հանրային միասնականության վառ ապացույց»։

«Իմ անտառ Հայաստան» կազմակերպության հիմնադիր և գլխավոր տնօրեն Անտրէ Գումուշճեանն էլ բարձր գնահատեց Իդրամի և IDBank-ի հետ համագործակցությունը և նշեց․  «Անտառները հիմնարար դեր ունեն մոլորակի վրա կյանքի պահպանման համար։ Մենք վստահ ենք, որ բոլոր այն մարդիկ, ովքեր կտեսնեն այս ցուցադրությունը, այլևս երբեք նույն աչքերով չեն նայի անտառին։ Հրավիրում ենք COP17-ի բոլոր մասնակիցներին, մայրաքաղաքի հյուրերին և Հայաստանի բնակիչներին տեսնել այս բացառիկ ցուցադրությունը»։

ԻԴՐԱՄ ԵՎ IDBANK ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի և դոլարի փոխարժեքները  բարձրացել են հայկական դրամի նկատմամբ, մինչդեռ ռուբլին նվազել է. ՀՀ ԿԲ

2026 թվականի նոյեմբերի 2-ին Հայաստանի արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,   2026 թվականի հոկտեմբերի 30-ի համեմատ, աճել է 0.36 կետով՝ հասնելով 360.6 դրամի։

ՀՀ ԿԲ նախագահը մտահոգիչ է համարել վճարային հաշվեկշռի «Զուտ սխալների և բացթողումների» 816 մլն դոլար ծավալը

Հայաստանի 2025 թ.-ի վճարային հաշվեկշռի «Զուտ սխալներ և բացթողումներ» հոդվածով վիճակագրական անհամապատասխանությունների ծավալը մտահոգություն է առաջացնում, հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

Գալստյան. ՀՀ Կենտրոնական բանկը շարունակել է բարձրացնել տոկոսադրույքը գնաճի գերիշխող ռիսկերի ֆոնին

Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացրել շարունակել տոկոսադրույքի բարձրացման քաղաքականությունը՝ հաշվի առնելով գնաճային ռիսկերի ավելացում ենթադրող սցենարների իրականացման հավանականությունը, հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը

Եվրոն հայկական դրամի նկատմամբ նվազել է, մինչդեռ դոլարն ու ռուբլին աճել են.  ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 5-ին Հայաստանի արժութային շուկայում  ձևավորված հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նոյեմբերի 4-ի համեմատ, աճել է 0,28 կետով և կազմել 360,4 դրամ

COP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը

COP17-ի շրջանակում Ակբա բանկը հայաստանյան և միջազգային հյուրերին ներկայացրել է իր Կայուն զարգացման հաշվետվությունը՝ ընդգծելով բանկի գործունեության առաջնահերթություններն ու կայուն զարգացմանն ուղղված քայլերը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img