Երազանքից իրականություն․ IDBank-ի հատուկ հիփոթեքային պայմանները TOON EXPO.Invest 2026-ում

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Հավատարիմ մնալով ճկուն և ժամանակակից ֆինանսական լուծումներ առաջարկելու իր նպատակին՝ IDBank-ը TOON EXPO.Invest 2026 Vol. 2 ցուցահանդեսին ներկայանում է հիփոթեքային վարկավորման հատուկ առաջարկներով:

IDBank-ի նարնջագույն տաղավարում այցելուները կարող են ծանոթանալ հիփոթեքային վարկավորման փաթեթներին՝ Բանկում գործող պայմաններից ավելի ցածր տոկոսադրույքներով, մինչև 5% քեշբեքով և idcoin-ներով: Ցուցահանդեսի այցելուները հնարավորություն ունեն նաև օգտվելու բնակարանի վերանորոգման անգրավ վարկավորման հատուկ պայմաններից: Բանկի կողմից ներկայացվող առաջարկների մանրամասները հասանելի են հետևյալ հղումով։

IDBank-ի Վաճառքների կազմակերպման և տարածքային կառավարման վարչության ղեկավար Արթուր Քոչարյանի խոսքով՝ Բանկի մասնակցության գլխավոր նպատակը այցելուներին նորարար ֆինանսական լուծումներ առաջարկելն է։

«IDBank-ի նարնջագույն տաղավարում ներկայացված հատուկ առաջարկներից օգտվելիս հաճախորդները, բացի արտոնյալ պայմաններից, կստանան նաև քեշբեք և idcoin-ներ: Մեր մասնագետները պատրաստ են տրամադրել անհատական խորհրդատվություն և ընդունել վարկավորման նախնական հայտերը: Սիրով հրավիրում ենք բոլորին այցելել IDBank-ի տաղավար և ընտրել իրենց կարիքներին համապատասխան ֆինանսավորման լուծումը», – նշեց Արթուր Քոչարյանը:

Այցելե՛ք IDBank-ի տաղավար TOON EXPO.Invest 2026 Vol. 2-ում և բացահայտե՛ք ձեր երազանքների տունը ձեռք բերելու բացառիկ հնարավորությունները

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է «Հայաստանի վարկային կազմակերպությունները» 2026 թ.-ի երրորդ եռամսյակի տեղեկագիրը

«ԱՌԿԱ» տեղեկատվական գործակալությունը հրապարակել է  «Հայաստանի վարկային կազմակերպությունները (գործունեության հիմնական ցուցանիշները)» եռամսյակային ֆինանսատնտեսական տեղեկագրի հերթական համարը՝ 2026 թ.-ի երրորդ եռամսյակի արդյունքներով

Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ (ՎԻԴԵՈ)

Անշարժ գույքի ձեռքբերումը հաճախ ուղեկցվում է բազմաթիվ կազմակերպչական հարցերով

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

IDBank-ը մասնակցել է տարածաշրջանի խոշորագույն անշարժ գույքի և ներդրումային ցուցահանդեսներից մեկին՝ «Toon Expo. Invest 2026 Vol. 2»-ին

Հայաստանի վարկային կազմակերպությունների կապիտալը 9 ամսում աճել է 4,35%-ով՝ հասնելով 474,09 մլրդ դրամի

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն կապիտալը 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 474,09 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,49%-ով, իսկ տարեսկզբից՝ 4,35%-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img