IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ IDBank-ը մասնակցել է տարածաշրջանի խոշորագույն անշարժ գույքի և ներդրումային ցուցահանդեսներից մեկին՝ «Toon Expo. Invest 2026 Vol. 2»-ին։ Միջոցառման շրջանակում Բանկն այցելուներին է ներկայացրել ինչպես անշարժ գույքի ձեռքբերմանն ու ֆինանսավորմանն ուղղված լուծումներ, այնպես էլ Rate.am-ի հետ համատեղ ստեղծված Rate.Trading թվային հարթակը, որը փոխում է խոշոր ծավալի արտարժույթի փոխանակման պատկերացումները։

Rate.am-ի տնօրեն Գևորգ Մամիկոնյանի խոսքով՝ Toon Expo-ին Rate.Trading-ի մասնակցության հիմնական նպատակն է այցելուներին ներկայացնել, թե ինչպես ժամանակակից թվային գործիքների միջոցով առավել արդյունավետ իրականացնել արտարժութային գործարքները, նվազեցնել փոխարժեքային ռիսկերը և կառավարել ֆինանսական ծախսերը:

«Անշարժ գույքի ձեռքբերման հետ կապված խոշոր գործարքներում փոխարժեքի նույնիսկ փոքր տատանումը կարող է հանգեցնել զգալի ֆինանսական կորստի։  Rate.Trading-ը հնարավորություն է տալիս առավել արդյունավետ կառավարել այդ ռիսկը՝ խոշոր գումարների փոխանակման գործընթացն իրականացնելով ամբողջությամբ առցանց։ Toon Expo-ի այցելուները հնարավորություն ունեն տեղում ծանոթանալու հարթակի գործառույթներին, փորձարկելու թվային գործիքներն ու հասկանալու, թե ինչպես կարելի է արտարժույթի փոխանակումը դարձնել ավելի արդյունավետ և վերահսկելի», – ասաց Գևորգ Մամիկոնյանը։

Rate.Trading հարթակի հիմնական առավելությունները․

  • Նախընտրելի  փոխարժեք առաջարկելու հնարավորություն. հարթակը թույլ է տալիս ներկայացնել արտարժույթի գնման կամ վաճառքի ձեր նախընտրած փոխարժեքով հայտը, որը IDBank-ի հաստատումից հետո կատարվում է անմիջապես:
  • Ժամանակի խնայողություն և հարմարավետություն. խոշոր գումարներ փոխանակելու համար այլևս անհրաժեշտ չէ այցելել բանկի մասնաճյուղեր. գործարքներն իրականացվում են ամբողջությամբ առցանց:
  • Փոխարժեքային ռիսկերի արդյունավետ կառավարում. հատկապես անշարժ գույքի ձեռքբերման խոշոր գործարքներում հարթակն օգնում է կառավարել փոխարժեքի տատանումներով պայմանավորված ֆինանսական ռիսկերը։
  • Հասանելիություն և ապահովություն. Rate.Trading-ը հասանելի է Idram&IDBank հավելվածից կամ rate.am կայքից, իսկ առևտրային հաշիվները բացվում և սպասարկվում են IDBank-ի կողմից։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը (ՎԻԴԵՈ)

25 տարի առաջ երեք ընկերներ որոշեցին ու հիմնեցին PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների, պատուհանների ու ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատարներից է

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում «Սևանավանք» արծաթե հուշադրամը

2026 թվականի նոյեմբերի 13-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Պատմական դռներ» հուշադրամների շարքի «Սևանավանք» արծաթե հուշադրամը, հայտնում են ԿԲ-ից

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է

IDBank-ը և Իդրամը «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում ամփոփել են հոկտեմբեր ամսվա արդյունքները

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Նոյեմբերի 13-15-ը կայանալիք Toon Expo.Invest 2026...

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img