Հայաստանի բանկերի համախառն ակտիվները 2026թ․–ի սեպտեմբերի վերջին աճել են 20,82% –ով՝ մինչև 14,46 տրլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի բանկերի համախառն ակտիվները 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 14.46 տրլն դրամ՝ 2025 թվականի սեպտեմբերի 30-ի համեմատ ավելանալով 20.82%-ով, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում:

Ընդ որում, 2026 թվականի մարտի վերջի ցուցանիշի (13.84 տրլն դրամ) համեմատ բանկային հատվածի ակտիվներն աճել են 4.52%-ով:

Բանկերի ռենքինգի կազմման աղբյուրն է «ԱՌԿԱ» գործակալության «Հայաստանի բանկերի գործունեության ցուցանիշները: Օպերատիվ տվյալներ 2026 թվականի III եռամսյակի համար» տեղեկագիրը, որը կազմվել է ՖՀՄՍ միջազգային ստանդարտներին համապատասխան հրապարակվող հայկական բանկերի հաշվետվությունների հիման վրա: Տվյալ տեղեկագիրը և գործակալության այլ տեղեկատվական պրոդուկտները ձեռք բերելու համար խնդրում ենք դիմել մարքեթինգի բաժին (е-mail: [email protected]):

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում «Սևանավանք» արծաթե հուշադրամը

2026 թվականի նոյեմբերի 13-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Պատմական դռներ» հուշադրամների շարքի «Սևանավանք» արծաթե հուշադրամը, հայտնում են ԿԲ-ից

CUBE Invest-ը ներգրավել է 5 մլրդ դրամ․ որքա՞ն կարելի է վաստակել պարտատոմսերով, և ի՞նչ ռիսկեր պետք է հաշվի առնել

Ինչպե՞ս է հաշվարկվում եկամտաբերությունը, ինչի՞ն է ընկերությունը նախատեսում ուղղել ներգրավված միջոցները և ի՞նչ ռիսկեր պետք է հաշվի առնել․ այս հարցերին է անդրադարձել CUBE Invest-ի գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանն «ԱՌԿԱ» գործակալության հետ զրույցում

Երիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնել (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

Ենոքավանի լեռներում՝ Օկոնի հին գյուղատեղի տարածքում, ամուսիններ Արմանն ու Սահականուշը հիմնել են «Օկոն» հյուրատուն-քոթեջները, որտեղ կարելի է հասնել ձիով, քայլարշավով կամ ամենագնաց մեքենաներով

Եվրոյի  փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ շարունակել է նվազել, մինչդեռ դոլարը բարձրացել է.  ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 12-ին ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ 2026 թվականի նոյեմբերի 11-ի համեմատ, աճել է 0.03 դրամով՝ հասնելով 360.51 դրամի։

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է «Հայաստանի վարկային կազմակերպությունները» 2026 թ.-ի երրորդ եռամսյակի տեղեկագիրը

«ԱՌԿԱ» տեղեկատվական գործակալությունը հրապարակել է  «Հայաստանի վարկային կազմակերպությունները (գործունեության հիմնական ցուցանիշները)» եռամսյակային ֆինանսատնտեսական տեղեկագրի հերթական համարը՝ 2026 թ.-ի երրորդ եռամսյակի արդյունքներով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img