Հայաստանի բանկերի վարկային ներդրումները 9 ամսում գերազանցել են 9 տրլն դրամը

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի բանկերի վարկային ներդրումները 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ հասել են 9.01 տրլն դրամի: Ընթացիկ տարվա հունիսի վերջի համեմատ՝ աճը կազմել է 5.33%, 2025 թվականի սեպտեմբերի վերջի համեմատ՝ 23.99%, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում:

Վարկային ներդրումների ծավալով առաջին տեղն է զբաղեցնում Ամերիաբանկը՝ 2.07 տրլն դրամ (տարեկան աճը՝ 34.35%): Երկրորդ տեղում է Արդշինբանկը՝ 1.78 տրլն դրամ (աճը՝ 26.07%): Առաջին հնգյակում են նաև Ակբա բանկը՝ 856.30 մլրդ դրամ (աճը՝ 22%), Ինեկոբանկը՝ 650.78 մլրդ դրամ (աճը՝ 31.55%) և ԱՄԻՕ Բանկը՝ 549.83 մլրդ դրամ (աճը՝ 0.44%):

Մեկ տարվա ընթացքում վարկային ներդրումներն աճել են 16 բանկի մոտ (անկում է գրանցվել Բիբլոս Բանկ Արմենիայի մոտ), իսկ III եռամսյակում՝ 15 բանկի մոտ (անկում է գրանցվել ՎՏԲ-Հայաստան Բանկի և Արցախբանկի մոտ):

Տարվա ընթացքում ամենամեծ տոկոսային աճը գրանցել է Էվոկաբանկը (38.29%), իսկ եռամսյակի ընթացքում՝ Ինեկոբանկը (10.04%):

Բանկերի ռենքինգի կազմման աղբյուրն է «ԱՌԿԱ» գործակալության «Հայաստանի բանկերի գործունեության ցուցանիշները: Օպերատիվ տվյալներ 2026 թվականի III եռամսյակի համար» տեղեկագիրը, որը կազմվել է ՖՀՄՍ միջազգային ստանդարտներին համապատասխան հրապարակվող հայկական բանկերի հաշվետվությունների հիման վրա:

Տվյալ տեղեկագիրը և գործակալության այլ տեղեկատվական պրոդուկտները ձեռք բերելու համար խնդրում ենք դիմել մարքեթինգի բաժին (е-mail: [email protected]):

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 6-ի դրությամբ  Հայաստանի արժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 5-ի համեմատ, նվազել է 0,06 կետով և կազմել 360,34 դրամ։

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

Զեղծարարները  կոմունալ ծառայությունների աշխատակիցների անվան տակ վարկեր են ձևակերպում ՀՀ քաղաքացիների անունով․ ԿԲ-ն  զգուշացրել է նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը վերջին շրջանում ահազանգեր է ստանում ֆինանսական զեղծարարության  նոր սխեմայի վերաբերյալ, որի դեպքում զեղծարարները  կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունների աշխատակիցների անվան տակ այցելում են քաղաքացիների բնակարաններ, հայտնում է ԿԲ մամուլի ծառայությունը։

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ բարձրացել է 2,33 դրամով, իսկ դոլարի և ռուբլու փոխարժեքները աննշան փոփոխություններ են գրանցել․ ԿԲ

2026 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված    ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 3-ի համեմատ, աճել է 0.05 կետով՝ հասնելով 360.12 դրամի։

Բիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը Գյումրիում

Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ կազմակերպված «Բանկերը և բիզնեսը՝ Գյումրիում» էքսպոյում Յունիբանկը փոքր և միջին ձեռնարկություններին ներկայացրեց ֆինանսավորման և քարտային վճարումների ընդունման իր առաջարկները։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img