IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի․ /ԱՌԿԱ/․ IDBank-ը մասնակցել է Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովին, որն այս անգամ անցկացվել է Գյումրիում։ Բանկի ներկայացուցիչները մասնակիցներին ներկայացրել են ճամփորդությունների և բիզնեսի ֆինանսավորման համար նախատեսված լուծումները՝ անդրադառնալով դրանց ընձեռած հնարավորություններին։

Ներկայացված լուծումներից մեկը IDBank-ի Visa Wizz Air Platinum քարտն էր, որը նախատեսված է ինչպես անձնական ուղևորությունների, այնպես էլ գործուղումների համար։

IDBank-ի Վաճառքների կազմակերպման և տարածքային կառավարման վարչության ղեկավար Արթուր Քոչարյանի խոսքով՝ Բանկը ձգտում է հաճախորդներին առաջարկել ճամփորդությունների ընթացքում լրացուցիչ հնարավորություններ և արտոնություններ։

«Visa Wizz Air Platinum քարտը համադրում է Visa Premium դասի հնարավորությունները և Wizz Air-ի առաջարկած առավելությունները։ Քարտապանները կարող են գնումների դիմաց ստանալ քեշբեք, ինչպես նաև օգտվել Wizz Discount Club-ի հատուկ առաջարկներից», – նշեց Արթուր Քոչարյանը։

Համաժողովի շրջանակում կազմակերպված էքսպոյում ներկայացված մյուս լուծումը IDDistributor հարթակն էր, որը հնարավորություն է տալիս ավտոմատացնել մատակարարների և առևտրային կետերի միջև վճարումները՝ միաժամանակ ապահովելով լրացուցիչ ֆինանսական միջոցների հասանելիություն։

IDBank-ի ՓՄՁ մանրածախ ցանցի զարգացման առաջատար մենեջեր Թորոս Դավթյանը կարևորեց մարզային բիզնեսների համար շրջանառու միջոցների հասանելիության ապահովումը։ 

«IDDistributor-ը նոր հնարավորություններ է ստեղծում մատակարարների և վաճառակետերի համագործակցության համար․ վճարումը կատարվում է QR կոդի միջոցով, իսկ անհրաժեշտության դեպքում վաճառակետը կարող է օգտվել Rocket Distributor վարկային սահմանաչափից։ Արդյունքում վաճառակետը կարողանում է շարունակել ապրանքների ձեռքբերումը, մատակարարը ստանում է վճարումը, իսկ սպառողը ձեռք է բերում անհրաժեշտ ապրանքը», – նշեց Թորոս Դավթյանը։

IDBank-ի ՓՄՁ մանրածախ ցանցի զարգացման բաժնի մարզային թիմի համակարգող Տիգրան Աղաջանյանն ընդգծեց հարթակի ընդլայնման կարևորությունը։

«Մեր նպատակն է ընդլայնել IDDistributor հարթակի գործունեության աշխարհագրությունն ու գործընկերային ցանցը՝ ներգրավելով ավելի շատ մատակարարների և արտադրողների ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերում։ Սա ավելի մեծ թվով տնտեսվարողների հնարավորություն կտա օգտվելու հարթակի ընձեռած անկանխիկ վճարումների և ֆինանսավորման գործիքներից», – ասաց Տիգրան Աղաջանյանը։

IDBank-ը շարունակում է զարգացնել հաճախորդների տարբեր խմբերի կարիքներին համապատասխանող ֆինանսական և թվային լուծումները՝ ընդլայնելով դրանց հասանելիությունը նաև մարզերում։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում հոկտեմբերին  գրանցվել է 4,3% գնաճ

Հայաստանի սպառողական շուկայում ընթացիկ տարվա հոկտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 4,3%,  նշվում է Հայաստանի Վիճակագրական կոմիտեի զեկույցում

Զեղծարարները  կոմունալ ծառայությունների աշխատակիցների անվան տակ վարկեր են ձևակերպում ՀՀ քաղաքացիների անունով․ ԿԲ-ն  զգուշացրել է նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը վերջին շրջանում ահազանգեր է ստանում ֆինանսական զեղծարարության  նոր սխեմայի վերաբերյալ, որի դեպքում զեղծարարները  կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունների աշխատակիցների անվան տակ այցելում են քաղաքացիների բնակարաններ, հայտնում է ԿԲ մամուլի ծառայությունը։

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ բարձրացել է 2,33 դրամով, իսկ դոլարի և ռուբլու փոխարժեքները աննշան փոփոխություններ են գրանցել․ ԿԲ

2026 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված    ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 3-ի համեմատ, աճել է 0.05 կետով՝ հասնելով 360.12 դրամի։

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (նոյեմբերի 2–8)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ կենտրոնացած էր դրամավարկային քաղաքականության խստացման, բանկային իրացվելիության կարգավորման և պետական պարտքի պարամետրերի քննարկման վրա

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 6-ի դրությամբ  Հայաստանի արժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 5-ի համեմատ, նվազել է 0,06 կետով և կազմել 360,34 դրամ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img