Հայաստանի բանկերի զուտ վարկային պորտֆելը 2025թ․–ի III եռամսյակում աճել է 29.89% –ով՝ մինչև 7․2 տրլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ ՀՀ բանկային համակարգի վարկային պորտֆելը 2025 թվականի երրորդ եռամսյակում, 2024 թվականի նույն եռամսյակի համեմատ, աճել է 29.89%-ով՝ կազմելով 7.16 տրիլիոն դրամ։

Ավելին, այս ցուցանիշը, այս տարվա երկրորդ եռամսյակի համեմատ, աճել է 5.02%-ով։

«ԱՌԿԱ» գործակալության վարկանիշի համաձայն՝ Ամերիաբանկը 2025 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ վարկային պորտֆելով զբաղեցնում է առաջատարի դիրքը բանկային համակարգում։ Բանկի վարկավորման ծավալը կազմել է 1.54 տրիլիոն դրամ (2024 թվականի երրորդ եռամսյակի համեմատ աճել է 36.51%-ով)։

Երկրորդ տեղում է Արդշինբանկը՝ 1.41 տրիլիոն դրամ զուտ վարկային պորտֆելով (66.66% աճ):

Երրորդ տեղում է Ակբա բանկը՝ 601.4 միլիարդ դրամ զուտ վարկային պորտֆելով (12.15% աճ):

Բանկերի վարկային պորտֆելների վարկանիշը կազմելու համար աղբյուր է հանդիսացել «ԱՌԿԱ» գործակալության «Հայաստանի բանկերի գործունեության ցուցանիշները» տեղեկագիրը, որը կազմվում է Ֆինանսական հաշվետվության միջազգային չափանիշներին համապատասխան հրապարակվող հայկական բանկերի հաշվետվությունների հիման վրա։

Այս տեղեկագիրը և գործակալության մյուս ինֆորմացիոն պրոդուկտները ձեռք բերելու համար խնդրում ենք դիմել մարքեթինգի բաժին (e-mail – [email protected]):

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը

Ակբա բանկն անցում է կատարում սեփական վճարային պրոցեսինգի համակարգին՝ տրամադրվող ծառայությունների որակի բարձրացման, ինչպես նաև հաճախորդներին ավելի նորարարական լուծումներ և ծառայություններ առաջարկելու նպատակով

Երազանքից իրականություն․ IDBank-ի հատուկ հիփոթեքային պայմանները TOON EXPO.Invest 2026-ում

Հավատարիմ մնալով ճկուն և ժամանակակից ֆինանսական լուծումներ առաջարկելու իր նպատակին՝ IDBank-ը TOON EXPO.Invest 2026 Vol. 2 ցուցահանդեսին ներկայանում է հիփոթեքային վարկավորման հատուկ առաջարկներով

«Ակբա Լիզինգի» աջակցությամբ բիզնեսին կառաջարկվեն էլեկտրական բեռնատարներ (ՎԻԴԵՈ)

 Ակբա Լիզինգն ու UCargo ընկերությունը համագործակցության հուշագիր են ստորագրել՝ Հայաստանում էլեկտրական կոմերցիոն տրանսպորտի հասանելիությունն ընդլայնելու նպատակով։

Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ (ՎԻԴԵՈ)

Անշարժ գույքի ձեռքբերումը հաճախ ուղեկցվում է բազմաթիվ կազմակերպչական հարցերով

Եվրոյի  փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ շարունակել է նվազել, մինչդեռ դոլարը բարձրացել է.  ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 12-ին ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ 2026 թվականի նոյեմբերի 11-ի համեմատ, աճել է 0.03 դրամով՝ հասնելով 360.51 դրամի։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img