Հայաստանն ու ԱՄՀ–ն համաձայնություն են ձեռք բերել 175 մլն դոլարի չափով SBA նոր եռամյա ծրագրի շուրջ

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ ԱՄՀ աշխատակազմը և Հայաստանի իշխանություններն աշխատակազմի մակարդակով համաձայնություն են ձեռք բերել ընթացիկ «Պահուստային ծրագրի» (SBA) վեցերորդ ամփոփիչ ստուգման, ինչպես նաև 128․8 միլիոն փոխառության հատուկ իրավունքի (մոտավորապես 175 միլիոն ԱՄՆ դոլարի) չափով 36-ամսյա նոր «Պահուստային ծրագրի» շուրջ։

Այս մասին նշվում է ԱՄՀ թիմի, Ալեքսանդր Թիմանի ղեկավարությամբ, 2025 թ․ սեպտեմբերի 17-30-ը Երևան կատարած այցի արդյունքում հրապարակված հաղորդագրության մեջ։

«Համաձայնությունն այս տարվա ընթացքում ավելի ուշ ենթակա է հաստատման ԱՄՀ Գործադիր խորհրդի կողմից», – նշվում է հաղորդագրության մեջ։

ԱՄՀ–ից նշել են, որ тոր «Պահուստային ծրագիրը», որը Հայաստանի իշխանությունները մտադիր են դիտարկել որպես կանխարգելիչ, նպատակաուղղված է կառավարության քաղաքականության և բարեփոխումների օրակարգի շարունակականության օժանդակմանը՝ մակրոտնտեսական կայունության պահպանման և կայուն ու ներառական աճի խթանման համար։

Քաղաքականության առաջնահերթությունների թվում են՝ տնտեսական դիմակայունության բարձրացումը, հարկաբյուջետային աստիճանական կոնսոլիդացման խորացումը՝ հարկային եկամուտների մոբիլիզացմամբ և ծախսերի առաջնահերթության սահմանմամբ պարտքի չափավոր մակարդակ պահպանելու համար, ինստիտուցիոնալ դաշտի ուժեղացումը և կառուցվածքային բարեփոխումների շարունակումը՝ աշխատուժի արտադրողականության բարձրացման, առևտրի դիվերսիֆիկացման կատարելագործման և ընդհանուր բիզնես միջավայրի բարելավման համար։

 Նախկին SBA համաձայնագրերի մասին

2022 թվականի դեկտեմբերի 12-ին ԱՄՀ-ի գործադիր խորհուրդը հաստատել է SBA-ի 36-ամսյա կանխարգելիչ ծրագիրը Հայաստանի համար, որն աջակցում է իշխանությունների ջանքերին՝ մակրոտնտեսական, ֆինանսական և ֆիսկալ կայունությունը պահպանելու և ներքին տնտեսական օրակարգն առաջ մղելու համար։

Stand-by Arrangements-ը նախատեսում է, որ երկիրը ստանում է երաշխիք, որ կկարողանա ավտոմատ կերպով ստանալ արտարժույթ մինչև համաձայնեցված գումարի սահմանաչափը պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում ցանկացած պահի՝ դրա պայմանների պահմանման դեպքում: Պրակտիկան ցույց է տալիս, որ նման համաձայնագրերով հատկացված միջոցների ծավալը, որպես կանոն, գերազանցում է դրանց փաստացի օգտագործման չափը։ Համաձայնագրի ավարտից հետո երկրի կողմից չօգտագործված վարկի գումարը վերադարձվում է հիմնադրամ։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

IDBank-ը մասնակցել է տարածաշրջանի խոշորագույն անշարժ գույքի և ներդրումային ցուցահանդեսներից մեկին՝ «Toon Expo. Invest 2026 Vol. 2»-ին

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը (ՎԻԴԵՈ)

25 տարի առաջ երեք ընկերներ որոշեցին ու հիմնեցին PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների, պատուհանների ու ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատարներից է

Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ (ՎԻԴԵՈ)

Անշարժ գույքի ձեռքբերումը հաճախ ուղեկցվում է բազմաթիվ կազմակերպչական հարցերով

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը մասնակցել է Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովին, որն այս անգամ անցկացվել է Գյումրիում

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (նոյեմբերի 2–8)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ կենտրոնացած էր դրամավարկային քաղաքականության խստացման, բանկային իրացվելիության կարգավորման և պետական պարտքի պարամետրերի քննարկման վրա

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img