Wed, 5 February
4.1 C
Yerevan
USD: 396.71 RUB: 4.00 EUR: 409.96 GEL: 139.81 GBP: 492.87
spot_img

Daily Archives: Jun 19, 2012

Արարատբանկի ակտիվների միջին տարեկան աճը երեք տարվա ընթացքում մոտ 45% է կազմել. ՀՀ ԿԲ նախագահ

Վերջին երեք տարվա ընթացքում Արարատբանկն ապահովել է իր բոլոր ակտիվների մոտ 45% միջին տարեկան աճ, ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

«Արարատբանկը» բաժնետերերին դիվիդենտներ կվճարի 2011 թվականի արդյունքներով՝ մեկ բաժնետոմսի համար մոտ 225 դրամ հաշվարկով

Հայկական «Արարատբանկը» 2011 թվականի գործունեության արդյունքներով իր բաժնետերերին դիվիդենտներ կվճարի մեկ բաժնետոմսի դիմաց մոտ 225 դրամ հաշվարկով, ասաց «Արարատբանկ» ԲԲԸ վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը։

ՀՀ ապահովագրական ընկերությունների համախառն պարտավորությունները 2012թ. 1-ին եռամսյակում աճել են 28,2 տոկոսով` հասնելով 21,3 մլրդ դրամի

ՀՀ ապահովագրական ընկերությունների համախառն պարտավորությունները 2012թ.-ի մարտի 31-ի դրությամբ կազմել են շուրջ 21,3 մլրդ դրամ` առաջին եռամսյակում աճելով մոտ 28,2 տոկոսով:

Արտարժույթի ներբանկային շուկայում Հայաստանի առևտրային բանկերը նախորդ շաբաթ ավելի քան $86,4 մլն են գնել

Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում հունիսի 11-15-ն ընկած ժամանակահատվածում առևտրային բանկերը ձեռք են բերել շուրջ $86,4 մլն՝ 1 դոլարի դիմաց 413,08 դրամ միջին կշռված փոխարժեքով, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է «Հայաստանի ապահովագրական ընկերությունները» տեղեկագիրը

«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը հրապարակել է 2012թ.-ի առաջին եռամսյակի «Հայաստանի ապահովագրական ընկերությունները» հերթական եռամսյակային տեղեկագիրը։

Նախորդ շաբաթ NASDAQ OMX Արմենիայում ԱՄՆ դոլարով իրականացված գործարքների ծավալը $15 մլն է կազմել

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ընթացիկ տարվա հունիսի 11-15-ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով իրականացված առուվաճառքի գործարքների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 15 մլն դոլար՝ գրեթե կրկնակի նվազելով նախորդ շաբաթվա ցուցանիշից: