Կոնվերս Բանկ. Գործընկերային պատմություններ՝ Պորկետտա

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի․/ԱՌԿԱ/․ Պորկետտա ընկերությունը հիմնադրվել է 2020թ՝ շուկայում ոչ թե քանակական, այլ որակական փոփոխությունների մտադրությամբ, հաղորդում է Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունը։

Այդ իսկ պատճառով էլ արտադրության կազմակերպման հիմքում դրվել է ճշտապահությունը, խիստ վերահսկողությունը խոզի մսի արտադրության յուրաքանչյուր փուլի նկատմամբ:

«Խոզի մսի որակի ապահովումն ու պատշաճ վերահսկողությունը մեր գերակայություններից է և մեր արտադրանքի նկատմամբ պահանջարկի կարևորագույն գործոններից մեկը: Այսօր խոզաբուծարանում մոտ 900 գլուխ անասուն կա, ապահովվում ենք մսի արտադրության ողջ ցիկլը՝ ունենք ծնարան, նախաբտարան, բտարան, ժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիա և սպանդանոց: Գործում է կարանտինային ռեժիմ, ապահովվում է առավելագույն անվտանգություն և լավագույն որակ»,-ասում է Պորկետա ընկերության համահիմնադիր  Արմեն Մանուկյանը:

Ներկայում բիզնեսը ընդլայնման փուլում է. նոր ավտոմատացված հոսքագծեր, սարքավորումներ են մոնտաժվել:

 «Սարքավորումներ ներկրվել են հիմնականում Եվրոպայից. լիզինգային ֆինանսավորում իրականացրել է Կոնվերս Բանկը:  Տեխնիկական վերազինման արդյունքում ավտոմատացվել է գործընթացների մեծ մասը, հնարավորություն է ստեղծվել ավելացնելու անասնագլխաքանակը, ինչը շատ կարևոր է շուկայում մրցունակության ապահովման նկատառումով»,- ասում է մեր զրուցակիցը:

Տեսանյութն՝ այստեղ

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի և դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը ևս բարձրացել է 3․21 կետով և կազմել 439․27 դրամ, ռուբլին նվազել է 0․0314 կետով և կազմել 4․7901 դրամ

Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ» (ՎԻԴԵՈ)

Եղեգնաձորում գտնվող «Ընկուզենու տակ» անվամբ իր հյուրատանը Լիլիթն արդեն ութ տարի է, ինչ ընդունում է հարյուրավոր հյուրերի՝ ներկայացնելով Վայոց ձորի ավանդական ուտեստները

10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին (ՎԻԴԵՈ)

Հայաստանում կանաչ ներդրումները աստիճանաբար դառնում են ոչ թե այլընտրանք, այլ ռազմավարական ընտրություն

Հայաստանում ՀՆԱ–ի նկատմամբ պետական պարտքի հարաբերակցության նվազման միտումը շարունակվում է․ Ֆինանսների նախարարություն

Հայաստանը մտադիր է շարունակել նվազեցնել պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img