ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵՆԲ–ի հետ 50 մլն եվրոյի համաձայնագրին՝ Սյունիքի ենթակառուցվածքային զարգացման նպատակով

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի․/ԱՌԿԱ/․ ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստում հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Հայաստան – Դիմակայուն Սյունիք ծրագիր» ԿԶԵՀ+ Հատուկ ներդրումային պատուհան 1» ֆինանսական պայմանագրի ստորագրման առաջարկությանը:

«Ընդհանուր առմամբ, ծրագիրը բաժանված է երկու մասի՝ 25 միլիոն եվրո նախատեսվում է տրամադրել Սյունիքի մարզի մոտավորապես 55 բնակավայրերի ջրամատակարարման համակարգի բարելավմանը, մնացած 25 միլիոն եվրոն՝ կրթական և առողջապահական բաղադրիչների համար», – ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

Նրա խոսքով՝ կառավարությունը պարտավոր է նաև համաֆինանսավորել ծրագրի իրականացման հետ կապված հարկերը, տուրքերը և այլ գործառնական ծախսերը, որոնք նախատեսված չեն վարկային միջոցներից ֆինանսավորմամբ։

Նախարարը նշեց, որ ծրագիրը կներառի Կապանի և Սիսիանի պոլիկլինիկաների, ամբուլատորիաների մասնագիտական ​​ուսումնական հաստատությունների ենթակառուցվածքների բարելավումը, բնակավայրերում ջրամատակարարման ենթակառուցվածքների կառուցումն ու զարգացումը, ինչպես նաև բժշկական սարքավորումների ձեռք բերումը։

ՀՀ–ում ԵՆԲ–ի մասին

Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) համագործակցում է Հայաստանի հետ 2010 թվականից՝ երկրում գործելով Հարևանության եվրոպական քաղաքականության Արևելյան գործընկերության ծրագրի և ԵՄ–ի հ ետ այլ երկկողմ համաձայնագրերի համաձայն։ Վերջին տասնամյակի ընթացքում Բանկը ֆինանսավորել է մի շարք նախագծեր՝ ենթակառուցվածքներից և փոքր բիզնեսներից մինչև ջրամատակարարման և կեղտաջրերի հեռացման ծառայություններ։ ԵՆԲ-ն նաև ֆինանսավորում է անդրսահմանային հաղորդակցությունների կառուցումը՝ ճանապարհային անվտանգությունն ու կայունությունը բարելավելու համար։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Գալստյան. ՀՀ Կենտրոնական բանկը շարունակել է բարձրացնել տոկոսադրույքը գնաճի գերիշխող ռիսկերի ֆոնին

Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացրել շարունակել տոկոսադրույքի բարձրացման քաղաքականությունը՝ հաշվի առնելով գնաճային ռիսկերի ավելացում ենթադրող սցենարների իրականացման հավանականությունը, հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը

ԿԲ Խորհուրդը երկրորդ անգամ անընդմեջ բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով 7%–ի

ՀՀ ԿԲ Խորհուրդը երեքշաբթի նիստի ժամանակ որոշում է ընդունել տոկոսադրույքը բարձրացնել 0,25% – ով՝ 6,75%–ից մինչև 7%։

IDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

2026 թ․–ի նոյեմբերի 2-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով առաջին անգամ կտեղաբաշխի անվանական արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

Հայաստանում առաջին ընկերությունը ստացել է կրիպտոծառայությունների մատուցման լիցենզիա․ ՀՀ ԿԲ

Հայաստանում առաջին ընկերությունը ստացել է կրիպտոծառայությունների մատուցման լիցենզիա։

Արտերկրից Հայաստան դրամական փոխանցումների զուտ ներհոսքը 9 ամսում աճել է գրեթե 2 անգամ

2026 թ.-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանի բանկային համակարգի միջոցով արտերկրից ֆիզիկական անձանց անունով ստացված անդրսահմանային փոխանցումների զուտ ներհոսքը գերազանցել է 2 մլրդ դոլարը՝ 2025 թ.-ի հունվար-սեպտեմբերի 1,02 մլրդ դոլար ցուցանիշի համեմատությամբ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img