Հայաստանում ներդրումային բում է․ հնարավորություններ, խոչընդոտներ և մոլորություններ

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի ներդրումային շուկան բուռն զարգացման փուլում է․ աճում է թողարկումների թիվը, թվային տեխնոլոգիաները պարզեցնում են հասանելիությունը ֆինանսական գործիքների նկատմամբ։ Բայց կան նաև խոչընդոտներ։ «ԱՌԿԱ» գործակալությունը Sirius Capital ներդրումային ընկերության գործադիր տնօրեն և կառավարող մասնակից Արարատ Մկրտչյանի հետ զրուցել է այն մասին, թե ինչպես պետք է ճիշտ ձևավորել ներդրումային պորտֆելը, Հայաստանի ընթացիկ ներդրումային միջավայրի և ներդրումների հիմնական միֆերի մասին։

«ԱՌԿԱ»․ որո՞նք են Sirius Capital–ի գործունեության հիմնական ուղղությունները, նպատակներն ու հեռանկարները։

Ա․ Մկրտչյան․ Sirius Capital–ն ամբողջությամբ թվայնացված ներդրումային ընկերություն է, որը ստեղծում է թվային պրոդուկտներ ներդրումային ոլորտում։ Այլ կերպ ասած՝ հեշտ հասանելիություն է տրվում արտարժույթի փոխանակման գործարքների կատարման, արժեթղթերի (ինչպես հայկական, այնպես էլ միջազգային) գնման/վաճառքի համար։

Մեզ մոտ ընդգրկված են բոլոր բորսաները՝ Ամերիկայից մինչև Չինաստան, այդ թվում՝ Մերձավոր Արևելքը, Եվրոպան, հասանելիություն կա նույնիսկ ռուսական բորսաների նկատմամբ։ Եվ քանի որ մենք դարձել ենք ինքնատիպ հանգույց մեր ներսում, մեր միջոցով հնարավոր է կատարել գրեթե ցանկացած գործարք մեկ քլիքով՝ չայցելելով գրասենյակ և առանց թղթերի ստորագրության, ամեն ինչ միայն թվային ձևաչափում։

«ԱՌԿԱ»․ ձեր կարծիքով, ինչպիսի՞ն պետք է լինեն հիմնական քայլերը հաջող ներդրումային պորտֆելի ձևավորման համար։

Ա․ Մկրտչյան․ առաջին հերթին, պետք է բացել բրոքերային հաշիվ, երկրորդը՝ ճիշտ սահմանել նպատակն ու հասկանալ, թե ինչ ես ուզում։ Շատ կարևոր է հասկանալ, թե մարդն ինչ սպասումներ ունի ներդրումներից։ Ըստ այդ սպասումների, հետագայում շատ հեշտ կլինի ընտրել ներդրումային պորտֆել։ Օրինակ, եթե դու երիտասարդ ես և պլանավորում ես երկար կյանք, իհարկե, ավելի լավ է գնել բաժնետոմսեր։ Իսկ եթե դու տարիքով ես, ունես կուտակած մեծ կապիտալ, բայց վախենում ես այն կորցնել, ապա ավելի լավ է միջոցների զգալի մասը պահել ակտիվներում, որոնք բերում են արժեկտրոնային եկամուտ։ Հայաստանում կա պարտատոմսերի շատ լավ ընտրություն, որտեղ արժեկտրոնները չեն հարկվում։ Այդ պատճառով, կարծում եմ, որ սա լավ ընտրություն է։

«ԱՌԿԱ»․ ինչպե՞ս եք, ընդհանուր առմամբ, գնահատում Հայաստանի ընթացիկ ներդրումային միջավայրը։

Ա․ Մկրտչյան․ Հայաստանում, զարմանալիորեն, ֆինանսական շուկայի զարգացման բում է նկատվում։ Թողարկումների թիվն ամեն տարի աճում է, հատկապես կորպորատիվ, և մենք տեսնում ենք, որ շատ ընկերություններ պարտատոմսերի թողարկմամբ առաջին անգամ են դուրս գալիս ֆինանսական շուկա։

«ԱՌԿԱ»․ ձեր կարծիքով, Հայաստանի ներդրումային շուկայի աճի համար ո՞ր խոչընդոտներն են առանցքային, և ինչպե՞ս կարելի է հաղթահարել դրանք։

Ա․ Մկրտչյան․ հիմնական խոչընդոտը բուն բորսայի տեխնոլոգիական թերզարգացվածությունն է, ինչը խանգարում է ավելի անխափան ինտեգրմանը։ Բացի այդ, շատ է խանգարում open banking–ի բացակայությունը, դա ֆինանսների կառավարման տեխնոլոգիա է, որի շրջանակում բանկերը բացում են իրենց տեխնոլոգիական համակարգերը մյուս ֆինանսական ինստիտուտների համար։ Դա հսկայական ցատկ է ֆինանսական շուկայի զարգացման համար։

Ամբողջ աշխարհում դա արվում է կենտրոնական բանկի «մահակի» օգնությամբ․ Բրիտանիայում, օրինակ, բանկերին ստիպել են միանալ open banking ռեժիմին, երբ դու շրջանցում ես բանկի բջջային հավելվածն ու ուղիղ միանում ես նրա backend–ին (սերվերին)։ Այսինքն, կարելի է ստուգել հաշվեկշիռը, կատարել գործարքներ՝ առանց նույնականացվելու հավելվածում։ Նման ABI ինտեգրացիան (Application Binary Interface, խմբ․) շատ կարևոր է շուկայի, հատկապես՝ ներդրումային ընկերությունների համար։

«ԱՌԿԱ»․ նշեք ներդրումների հետ կապված հիմնական միֆերը։

Ա․ Մկրտչյան․ հիմնական միֆն այն է, որ ներդրումներում ավելի շատ ռիսկ կա, քան մյուս ոլորտներում։ Օրինակ, տպավորություն կա, որ բնակարան գնելիս կամ վարձակալելիս ավելի քիչ ռիսկ ես կրում, քան արժեթուղթ գնելիս։ Միֆերից է նաև այն, որ այս ամենը հասկանալու համար պետք է լինել մեծ մասնագետ: Պետք չէ մեծ մասնագետ լինել, բավական է միայն հետաքրքրվել: Եվ ընդհանրապես, պետք չէ չափից դուրս ինքնավստահ լինել, բայց ամեն նոր բանից ևս պետք չէ վախենալ։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ–ն իրականացնում է արժութային ինտերվենցիաներ շուկայում ցնցումները կանխելու համար․ Գալստան

Հայաստանի Կենտրոնական բանկն օտարերկրյա կապիտալի զգալի ներհոսքի պայմաններում պարբերաբար իրականացնում է արժութային ինտերվենցիաներ՝ արժութային շուկայում լուրջ ցնցումները կանխելու համար, հայտարարել է ԿԲ նախագահը

Հայաստանի առևտրային բանկերը 2026թ․–ի 9 ամսում պետբյուջե են վճարել 149,22 մլրդ դրամ

Հայաստանում գործող բոլոր 17 գործող առևտրային բանկերը ներառվել են երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում2026 թվականի ինը ամիսների արդյունքներով, վկայում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները

COP17-ի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը. Idram և IDBank (ՎԻԴԵՈ)

Կլիմայի փոփոխության մեղմումից մինչև բնապահպանական կրթություն և նորարարական լուծումներ․ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը միավորել է ոլորտի առաջատար կանանց՝ հանրայնացնելով նրանց նախաձեռնություններն ու կենսաբազմազանության պահպանման գործում ունեցած ներդրումը

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ հանգեցնի վարկերի թանկացմանը. ՀՀ ԿԲ նախագահը բացատրել է՝ ինչու

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ ենթադրի բանկերի կողմից տրամադրվող վարկերի թանկացում, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Հայաստանի բրոքերային շուկան մինչև 2030թ․–ը․ «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացրել է հետազոտություն

Հետազոտությունը հիմնված է շուկայի հինգ խոշոր մասնակիցների հետ 2026 թ․–ի գարնանն անցկացված խորը փորձագիտական հարցազրույցների վրա

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img